Միլան Հավել
Միլան Հավել (չեխ․՝ Milan Havel, օգոստոսի 7, 1994[1][2][3], Պրահա, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, Պլզենի «Վիկտորիա» ակումբի պաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չեխիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 7, 1994[1][2][3] (29 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Պրահա, Չեխիա | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Վիկտորիա (Պլզեն) | ||||||||
Համար | 24 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 5 փետրվարի, 2019: |
Ակումբային կարիերա խմբագրել
Հավելն իր կարիերան սկսել է «Բոհեմիանս 1905» ակումբի կազմում։ 2013 թվականի հունիսի 5-ին Սոկոլովի «Բանիկ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեխիայի երկրորդ լիգայում[4]։ Իր նորամուտային մրցաշրջանում Միլանն օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։ 2015 թվականի մարտի 7-ին «Պրշիբրամ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Գամբրինուս լիգայում[5]։ 2016 թվականին «Զբրոյովկա» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Հավելը խփել է իր առաջին գոլը «Բոհեմիանս 1905»-ի կազմում։
2017 թվականի ամռանը Միլանը տեղափոխվել է Պլզենի «Վիկտորիա» ակումբ։ Հուլիսի 25-ին՝ ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի ընտրական փուլի՝ ռումինիական «Ստյաուա» ակումբի դեմ խաղում Հավելը կատարել է իր նորամուտը նոր թիմում[6]։ Հոկտեմբերի 1-ին իր նախորդ՝ «Բոհեմիանս 1905» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Հավելը խփել է իր առաջին գոլը «Վիկտորիա» ակումբում[7]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն։
Միջազգային կարիերա խմբագրել
2017 թվականին Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում Հավելը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Գերմանիայի[8], Իտալիայի[9] և Դանիայի[10] երիտասարդական հավաքականների դեմ։։
Ձեռքբերումներ խմբագրել
- Չեխիայի առաջնություն — 2017/18
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
- ↑ «Баник Соколов VS. Богемианс 1905 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 5.
- ↑ «Богемианс 1905 VS. Пршибрам 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 7.
- ↑ «Стяуа VS. Виктория Пльзень 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 25.
- ↑ «Виктория Пльзень VS. Богемианс 1905 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Германия (до 21) VS. Чехия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 18.
- ↑ «Чехия (до 21) VS. Италия (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 21.
- ↑ «Чехия (до 21) VS. Дания (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 24.