Միլայի տուն (իսպ.՝ Casa Milà), առանձնատուն, որը կառուցվել է 1906-1910 թվականներին, Բարսելոնայում` ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից, Միլա ազգանվամբ ընտանիքի համար։ Այն կատալոնյան մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Տունը գտնվում է Բարսելոնայի Պասեչ դե Գրացիա պուրակ և Կայե դե Պրովենսիա փողոցի հատման կետում։ Միլայի տունը Գաուդիի աշխարհիկ վերջին շինությունն է, որից հետո նա ամբողջովին նվիրվեց Սագրադա Ֆամիլիայի տաճարի աշխատանքներին։

Միլայի տուն
իսպ.՝ Casa Milà
🌐lapedrera.com/ca(կատ.)
Քարտեզ
Քարտեզ
Միլայի տունը Վիքիպահեստում

Յուրահատկություններ խմբագրել

Գաուդիի այս աշխատանքը նորարարություն էր տվյալ ժամանակաշրջանի համար։ Բնական օդափոխման համակարգը թույլ էր տալիս հրաժարվել օդորակիչներից, միջնապատերը հնարավոր էր տեղաշարժել սեփական հայեցողությամբ, գործում էր ընդհատակյա ավտոտնակ:Շինարարության ընթացքում նախագծով նախատեսված վերելակները չեն կառուցվել, դրանք հայտնվել են ավելի ուշ։ Շինությունն իրենից ներկայացնում է երկաթբետոնե կառույց` առանց հենապատերի։Ճարտարապետական տարրերից են հանդիսանում երեք ներքին բակերը, որոնցից մեկը շրջանաձև է, երկուսը՝ էլիպսաձև։Դրանց նպատակը շինությունը բավարար քանակի լույսով և թարմ օդով ապահովելն էր։ Յուրաքանչյուր սենյակ ունեցել է պատուհան, որով բնական լույս էր մտնում, որն այդ ժամանակաշրջանի համար նորույթ էր։

Հռչակ խմբագրել

Միլայի տան մասին սկզբում բարսելոնացիները այնքան էլ բարձր կարծիք չունեին։ Այն ստացել է «քարհանք» մականուն՝ իր անհավասար և ծանրաքաշ ճակատամասի համար։ 1984 թ-ին Միլայի տունը ճանաչվեց 20-րդ դարի առաջին շինությունը, որը տեղ գտավ UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Կառուցվածք խմբագրել

Շինությունը հանդիսանում է Fundació Catalunya-La Pedrera-ի սեփականությունը, որն այն օգտագործում է ցուցահանդեսների նպատակով։ Շինության 6-րդ հարկը ձևավորված է 20-րդ դարի 20-ական թվականների ոճով և էքսկուրսիաների ժամանակ ցուցադրվում է այցելուներին։ Մնացած հարկերում գործում են գրասենյակներ, իսկ մի շարք սենյակներ էլ առաջվա նման բնակեցվում են կատալոնցիների կողմից։ Հանճարեղ իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի` «Մասնագիտությունը՝ լրագրող» (1975) հայտնի ֆիլմի գործողությունների մի մասը տեղի է ունենում նույն շենքի տանիքին։

Գաուդիի ամենաէական նորամուծությունը երկու երկար ներքին բակերի ավանդական լուսային թունելների միացումն էր։ Շինության երկու հյուրասրահների առաստաղը, պատերն ու գլխավոր աստիճանները նկարազարդված են ծաղկային դեկորներով և առասպելական մոտիվներով։

Ձեղնահարկը Գաուդիի ճարտարապետության ամենակառուցողական տարրն է հանդիսանում։ Այն նախատեսված է եղել լվացք և սպիտակեղեն կախելու համար` հենված տափակ աղյուսից շարված, շղթայական շարք հիշեցնող 270 սյուների վրա։ Այնտեղ տեղակայված են վարպետի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող մանրակերտները, էսքիզները, սևագրված աշխատանքները, նկարներն ու վավերագրական ֆիլմերը։ Ցուցահանդեսների ժամանակ կարելի է ծանոթանալ վարպետի աշխատանքների ավելի բնութագրական կողմերին։

Չորրորդ հարկի սենյակներից մեկը թույլ է տալիս ճանապարհորդել ժամանակի մեջ և հասնել 20-րդ դարի բարսելոնական բուրժուազիային։ Սենյակ այցելությունն ուղղորդվում է 20-րդ դարի առաջին քառորդում քաղաքի արագընթաց վերափոխման և մոդեռնիզացիային նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրումով։ Սրճարանն մոդեռնի և տիպիկ կենցաղայինի համադրությամբ մի տաղավար է։ Այստեղ կարելի է մտնել հենց փողոցից` մեկ գավաթ սուրճ կամ մեկ գավաթ գինի խմելու, կամ էլ ճաշելու համար։ Միլայի տունն այժմ պատկանում է Caixa de Catalunya բանկին։

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 320bis
ռուս..անգլ..ֆր.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլայի տուն» հոդվածին։