Միերվալդիս Բիրզե (լատիշ․՝ Miervaldis Birze, մարտի 3, 1921(1921-03-03), Ռույիենա, Լատվիա - հունիսի 6, 2000(2000-06-06)[1], Ցեսիս, Լատվիա), լատվիացի գրող, հրապարակախոս, բժիշկ, Հոլոքոստը վերապրած։

Միերվալդիս Բիրզե
Ծնվել էմարտի 3, 1921(1921-03-03)
ԾննդավայրՌույիենա, Լատվիա
Վախճանվել էհունիսի 6, 2000(2000-06-06)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրՑեսիս, Լատվիա
Մասնագիտությունգրող և բժիշկ
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ109894396?
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Միերվալդիս Բիրզեն ծնվել է 1921 թվականին Ռույիենա քաղաքում։ 1933 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1940 թվականին Խորհրդային զորքերի Լատվիա մտնելուց հետո միացել է Երիտասարդ կոմունիստների լիգային։ 1941 թվականին գերմանացիների կողմից Լատվիայի օկուպացիայի ժամանակ ձերբակալվել է, հայտնվել է Վալմիերայի բանտում, այնուհետև տեղափոխվել է Սալասպիլսի համակենտրոնացման ճամբար, որտեղ հարկադիր աշխատանք է կատարել։ 1944 թվականի հուլիսին 1,200 անձանց հետ տեղափոխվել է Գերմանիա՝ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար։ 1945 թվականի ապրիլին ճամբարի էվակուացիայի ժամանակ Բիրզեն կարողացել է փախչել։ Փորձել է հայրենիք հասնել Լեհաստանով, որտեղ նրան ձերբակալել են, և նա հայտնվել է Գրոդնոյի ստուգման-զտիչ ճամբարում։ Համակենտրոնացման ճամբարներում անցկացրած ժամանակաշրջանի ապրումներն ու հույզերը տեղ են գտել նրա գրական ստեղծագործություններում, մասնավորապես՝ «Սառույցի տակ էլ գետը հոսում է» վիպակում։

1949 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Որպես բժիշկ աշխատել է Ցեսիս քաղաքում։

Մահացել է 2000 թվականին[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Առաջին ծաղիկներ»-ը լույս է տեսել 1956 թվականին։ «Սառույցի տակ էլ գետը հոսում է» (1958, հայերեն, 1963) վիպակի համար արժանացել է ԼԽՍՀ պետական մրցանակի։ Վիպակը հրատարակվել է տարբեր լեզուներով, այդ թվում և հայերեն։ Երեխաների համար գրել է «Ինչպես ծնվեց պատմվածքը» (1961) ժողովածուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

Աղբյուրներ խմբագրել

Rožkalne, Anita; LU literatūras, folkloras un mākslas institūts (2003). Latviešu rakstniecība biogrāfijās (in Latvian). Riga: Zinātne. p. 87. ISBN 9984-698-48-3. OCLC 54799673

Արտաքին հղումներ խմբագրել