Միայն դու (ֆիլմ)
«Միայն դու» (ռուս.՝ «Только ты»), ռեժիսոր Եվգենի Շերստոբիտովի գեղարվեստական ֆիլմը Իսահակ Դունաևսկու «Սպիտակ ակացիա» օպերետի մոտիվներով (որն իր հերթին, բեմադրվել է Վլադիմիր Մասսի և Միխայիլ Չևինսկու պիեսի հիման վրա)։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Շերստոբիտով |
Սցենարի հեղինակ | Vladimir Mass? և Եվգենի Շերստոբիտով |
Դերակատարներ | Nikolay Solovyov? և Սպարտակ Միշուլին |
Օպերատոր | Միխայիլ Չյոռնի |
Երաժշտություն | Իսահակ Դունաևսկի |
Պատմվածքի վայր | Օդեսա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 84 րոպե[1] |
Պրեմիերան տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերի 14-ին։
Սյուժե խմբագրել
Օդեսացի աղջիկ Տոնյա Չումակովան սիրահարված է ծովին և կետորսական նավի նավապետին։ Որպես ռադիստուհի՝ նա ծովում պայքարում է իր սիրո համար և հաղթում։
Ֆիլմի անվանումը վերցված է հերոսուհու առաջին երաժշտական համարի տողից, որն արտահայտում է նրա սերը ծովի հանդեպ․ «Միայն դու կարող ես երջանկություն տալ ինձ, միայն դու» (ռուս․՝ «Только ты можешь счастье мне дать, только ты!»)։
Դերերում խմբագրել
- Իրինա Բորիսովա – Անտոնինա Իվանովնա Չումակովա, ռադիստուհի «Խորհրդային Ուկրաինա» կետորսական բազայում (վոկալը՝ Դիանա Պետրինենկո)
- Նիկոլայ Սոլովյով – Մաքսիմ Չայկա, «Անողոք» կետորսական նավի նավապետ (վոկալը՝ Նիկոլայ Սոլովյով)
- Գալինա Ստեցենկո – Լարիսա Արկադևնա (վոկալը՝ Վ. Վոտրինա)
- Սպարտակ Միշուլին – Յակով Պլուտարխովիչ Նակոնեչնիկով (Յաշկա «բուքսիր»), մատակարար
- Սերգեյ Սիբել – Լյոշա Վելիկանով, Տոնյայի երկրպագու
- Ֆելիքս Պանտյուշին – Սաշա Լոպատենկո, Տոնյայի երկրպագու
- Նիկոլայ Գավրիլով – Պյոտր Տիմոֆեևիչ
- Գալինա Նեխաևսկայա – Կատյա, բուֆետապանուհի կետորսական բազայում
- Ալեքսանդր Միլյուտին – Տրոֆիմով, Կատյայի երկրպագուն
- Ալեքսանդր Գայ – Ալեքսանդր Դմիտրիևիչ, «Խորհրդային Ուկրաինայի» նավապետ
- Վալերի Պանարին – «Անողոքի» ստարպ
- Վիտալի Դորոշենկո – նավաստի
- Լև Պերֆիլով – ռադիոլրագրող
- Վալենտին Գրուդինին
- Վիկտոր Պոլիշչուկ – «Խորհրդային Ուկրաինայի» ռադիոկայանի պետ
Նկարահանման խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակներ՝ Վլադիմիր Մասս, Եվգենի Շերստոբիտով
- Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Շերստոբիտով
- Բեմադրող օպերատոր՝ Միխայիլ Չեռնիխ
- Կոմպոզիտոր՝ Բորիս Կլուր, Իսահակ Դունաևսկու օպերետի մոտիվներով
- Բեմադրող նկարիչ՝ Պյոտր Սլաբինսկի
- Բեմադրող բալետմայստեր՝ Բորիս Կամենկովիչ
- Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր՝ Իգոր Կլյուչարյով
Քննադատություն խմբագրել
Կինո- և թատերագետ Վալերի Կիչինը, ընդգծելով «գույների պայծառությունը», «խորեոգրաֆիայի վարպետությունը» և «շքեղ ստորջրյա նկարահանումները» ֆիլմում, քննադատել է այն էկրանավորմանը ռեժիսորի մոտեցման համար, որը ոչ միայն օպերետային բնորոշ պայմանականություններ և «դրամատուրգիայի ավանդական թուլությունները» չի հանգեցրել կինոյի ավելի իրատեսական չափորոշիչների, այլև «դրել է քառակուսու մեջ»[2]։
Ծանոթություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ В. Кичин «Таков уж этот жанр!» // «Советский экран». — Издательство «Правда», 1974. — № 1. — С. 9.
Հղումներ և լրացուցիչ գրականություն խմբագրել
- «Только ты» на Russiancinema
- «Только ты» Արխիվացված 2021-03-01 Wayback Machine на Рускино.ру
- Песни из фильма «Только ты» на Songkino
- Музыка России: музыкальное творчество и музыкальная жизнь республик Российской Федерации. — Выпуск 4: 1978-1979 / под ред. Е. А. Грошевой. — «Советский композитор», 1982. — С. 262.