Միայնակ մակաբույծ (ճապ.՝ パラサイトシングル), սոցիալական մակաբուծության ձև, ճապոներեն արտահայտություն, որը կիրառվում է 20-30 տարեկանից բարձր այն չամուսնացած երիտասարդների նկատմամբ, որոնք ապրում են ծնողների հետ և նրանց հաշվին վայելում են անհոգ ու հարմարավետ կյանք[1]։ Ըստ պրոֆեսոր Մասահիրո Յամադայի հետազոտությունների՝ ճապոնացի ամուրի տղամարդկանց 60%-ը և կանանց 80%-ն ապրում է ծնողների տանը[2]։ 2002 թվականի տվյալներով՝ երկրի բնակչության մոտ 10 մլն-ը «միայնակ մակաբույծներ են»[3]։

«Միայնակ մակաբույծներին» հաճախ մեղադրում են երկրի տնտեսական և սոցիալական շատ խնդիրների մեջ՝ սկսած ծնելիության նվազումից և բնակչության ծերացումից մինչև հանցագործության աճ և արդյունաբերության զարգացման տեմպերի նվազում։ Ինչպես նշում են ճապոնացի սոցիոլոգները՝ «միայնակ մակաբույծները» առանց երկար մտածելու թողնում են աշխատանն ամենափոքր դժվարության կամ խնդրի ի հայտ գալուն պես, երբ աշխատանքը խանգարում է վայելել իրենց ժամանակն ինչպես իրենք են ցանկանում, որն էլ վնասում է երկրի տնտեսությանը․ նրանց կեցության համար չեն վճարում, կահույք և այլ տնային ապրանքներ չեն գնում[4]։ Փողը ծախսում են իրենց սիրելի զբաղմունքի, զվարճանքների և շքեղ առարկաների վրա[4]։

Այս երևույթը մասամբ բացատրվում է նրանով, որ այս երիտասարդ սերունդը ծնվել է տնտեսապես բարվոք ժամանակաշրջանում, երբ գործազրկության տոսկոսը շատ ցածր էր (մոտ 2%), իսկ գործատուների առաջարկները գերազանցում էին պահանջարկը։ Երկրում կայունությունը ապահովվում էր 1950-ական թվականներին ընդունած աշխատանքային հարաբերությունների համակարգով, որը հիմնված էր ցմահ պարտքի վրա, աստիճանաբար բարձրացող աշխատավարձի վրա՝ ըստ տվյալ կազմակերպությունում աշխատած տարիների[5]։

Ծագումնաբանություն խմբագրել

«Միայնակ մակաբույծ» արտահայտությունն առաջին անգամ գործածվել է Մասահիրո Յամադայի կողմից «Միայնակ մակաբույծների դարաշրջան» բեստսելլերում (ճապ.՝ パラサイトシングルの時代), որը լույս է տեսել 1999 թվականի հոկտեմբերին։ Արտահայտությունն սկսեց արագ տարածվել ԶԼՄ-ում և ներկայումս բավականին հայտնի է Ճապոնիայում։ Պրոֆեսոր Յամադան արդյունքում հնարեց նմանօրինակ մի եզրույթ ևս՝ «մակաբույծ զույգ»՝ այն ամուսնական զույգերի համար, որոնք ապրում են ամուսիններից մեկի ծնողների հետ։

Նման երևույթը հանդիիպում է ոչ միայն ճապոնական հասարակության մեջ, այլև աշխարհի այլ երկրներում, օրինակ՝ Իտալիայում, որտեղ 30-ամյա ամուրիներին, որոնք իրենց հույսը դրել են մայրերի վրա, անվանում են bamboccioni («մեծ երեխա»), Գերմանիայում, Բրազիլիայում։ ԽՍՀՄ-ում տնտեսական հարաբերական բարօրության ժամանակ (Խրուշչյով-վաղբրեժնևյան ժամանակաշրջան) նման անձանց հավասարեցնում էին պորտաբույծներին, քննադատում էին և ծաղրում ԶԼՄ-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Брак в одиночку». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  2. «Japanese parents marry off parasite single offspring» (անգլերեն). The Independent. 24 августа 2008 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  3. Тихоцкая И. ЯПОНИЯ. Жизненный цикл меняется // Азия и Африка сегодня. —М., 2002. — В. 4. — С. 15-19.
  4. 4,0 4,1 Железняк, Оксана. (29 ноября 2004 года). «Парасайто сингуру. Почему японская молодежь не спешит расставаться с родительским домом». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  5. Тебин Н. Молодёжь Японии: без амбиций и цели в жизни // Азия и Африка сегодня. —М., 2008. — В. 2. — С. 10-14. — ISSN 0321-5075.

Արտաքին հղումներ խմբագրել