Մի՛ ունեցիր հարյուր ռուբլի...

«Մի ունեցիր 100 ռուբլի...» (ռուս.՝ «Не имей 100 рублей…»), խորհրդային գեղարվեստական երաժշտական կինոկատակերգություն, որը բեմադրել է ռեժիսոր Գենադի Կազանսկին «Լենֆիլմ» կինոստուդիայում 1959 թվականին։

Մի՛ ունեցիր հարյուր ռուբլի...
ռուս.՝ Не имей 100 рублей…
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳենադի Կազանսկի[1]
Սցենարի հեղինակԲորիս Լասկին և Վլադիմիր Պոլյակով
ԴերակատարներԼյուդմիլա Ալեքսանդրովնա Շագալովա, Եվգենի Լեոնով, Ստեպան Կռիլով և Վիկտոր Չեկմարյով
ՕպերատորՄուզակիր Շուրուկով
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն87 րոպե

Սյուժե

խմբագրել

Երկրագիտական թանգարանի տնօրեն Իվան Անդրեևիչ Բաժանովը դառնում է հին ռուսական կտակի տերը, որի համաձայն՝ փոքր քաղաքից ոչ հեռու գտնվում է հին գանձ։ Բաժանովը, լինելով իր գործի էնտուզիաստ, իր հարևանի՝ վարորդ Գուլյաևի հետ գնում է գանձեր փնտրելու։ Ճանապարհին նրանք որոշում են քաղաք հասցնել Նադյա անունով աղջկան, որն ունի հիանալի վոկալային տվյալներ։ Շուտով նրանց հանդիպում է կենսաբան Կորեցկայան, որն ուշացել էր ավտոբուսից։ Ընկերները որոշում են նրան էլ տանել։ Բայց հանգամանքներն այնպես են դասավորվում, որ Նադյան և Կորեցկայան դառնում են հին գանձերի որոնման արշավախմբի մասնակիցներ։ Շուտով գանձ որոնողները հանդիպում են ուրախ երաժիշտների և կինոօպերատորի, որոնց որոշում են նույնպես վերցնել իրենց հետ։ Բայց պարզվում է, որ կտակը կեղծ է, և այն կազմել է Բաժանովի տեղակալի պատվերով, որը ցանկանում է «նենգել» իր ղեկավարին և զբաղեցնել նրա տեղը։ Այնուամենայնիվ, գանձ որոնողները գտնում են հին ռուսական գանձերը, և ամենաթանկը՝ անկեղծ բարեկամություն և մարդկային մեծ սեր։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ալեքսանդր Նիկիտին Իվան Անդրեևիչ Բաժանով Իվան Անդրեևիչ Բաժանով հնագետ, երկրագիտական թանգարանի տնօրեն
Պավել Ռուդակով Վասիլի Վասիլևիչ Գուլյաև Վասիլի Վասիլևիչ Գուլյաև բազմազավակ հայր, վարորդ
Լյուդմիլա Շագալովա Նինա ՊԼատոնովնա Կորեցկայա Նինա ՊԼատոնովնա Կորեցկայա կենսաբան
Ելենա Նեմչենկո Նադյա Զախարովա Նադյա Զախարովա երկաթուղային կայարանի գծանցման հերթապահի դուստր
Սերգեյ Սիբել Սերյոժա Սերյոժա կոնսերվատորիայի ուսանող, ակորդեոնահար
Վիկտոր Խարիտոնով Յուրի Սելիվերստովիչ Պորոշին Յուրի Սելիվերստովիչ Պորոշին օպերատոր
Եվգենի Լեոնով Իվան Սերգեևիչ Մուխին Իվան Սերգեևիչ Մուխին թանգարանի տնօրենի տնտեսական գծով տեղակալ
Ստեպան Կռիլով Միխայիլ Ֆեոդորովիչ Ապուխտին Միխայիլ Ֆեոդորովիչ Ապուխտին քաղգործկոմի նախագահ

Նկարահանող Խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Բորիս Լասկին, Վլադիմիր Պոլյակով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Գենադի Կազանսկի
  • Գլխավոր օպերատոր՝ Մուզակիր Շուրուկով
  • Բեմադրող նկարիչներ՝ Աբրամ Վեկսլեր, Եվգենի Ենեյ
  • Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Բորիս Սեմյոնով

Արտադրություն

խմբագրել

Ի սկզբանե այդ ֆիլմը պետք է նկարահաներ Էլդար Ռյազանովը, որն այդ ժամանակ արդեն սցենարիստներ Բորիս Լասկինի և Վլադիմիր Պոլյակովի հետ համագործակցությամբ ստեղծել էր «Կառնավալային գիշեր» կինոնկարը։ Հենց նա է հորինել՝ «Մի՛ ունեցիր հարյուր ռուբլի․․․» օրիգինալ անվանումը[2]։ Սակայն վերջին պահին Ռյազանովը հրաժարվել է ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց՝ նախընտրելով նկարահանել «Առանց հասցեի աղջիկը» ֆիլմը, ինչի պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ Կինոռեժիսորը համարել է, որ «միջակ, գորշ, անհետաքրքիր ֆիլմը շատ ավելի մեծ վնաս կհասցներ բոլորին»[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • ««Не имей 100 рублей…»». Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.