ՄիԳ-1 «Միկոյան և Գուրևիչ - առաջին» (նաև «երկուհարյուրերորդ կործանիչ» И-200, «X», «սարք 61») խորհրդային արագընթաց կործանիչ։

ՄիԳ-1 (И-200/МиГ-1)
Տեսակկործանիչ
Ենթատեսակland-based fighter monoplane?, Քաղաքացիական օդային նավատորմ և fixed-wing aircraft?
Օգտագործվում է ինչպեսԿործանիչ
Աերոդինամիկ ուրվագիծlow wing?
ՇարժիչMikulin AM-35?
ԱրտադրողՄիԳ
Գլխավոր կոնստրուկտորԱրտեմ Միկոյան և Միխաիլ Գուրևիչ
Առաջին թռիչքԱպրիլի 5, 1940
Շահագործման սկիզբ1940
Շահագործման ավարտ1944
ՇահագործողներԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Արտադրման թվականներնոյեմբեր - դեկտեմբեր 1940
Միավոր արտադրված100
 Mikoyan-Gurevich MiG-1 Վիքիպահեստում

Նախագծումը խմբագրել

Ինքնաթիռի էսքիզային նախագծումը սկսվել է 1939 թվականի նոյեմբերի 25-ին, Պոլիկարպովի նախագծողական բյուրոյում։ Քանի որ այն նախատեսվում էր, որպես արագընթաց կործանիչ, հիմնական ուշադրությունը դարձվել է ինքնաթիռի աերոդինամիկ ձևի նախագծմանը, ինչպես նաև արտաքին ծածկույթների մշակման ճշգրտությանը, ինչը հզոր շարժիչի հետ միասին պետք է ապահովեր բարձր թռիչքային տվյալներ՝ առավելագույն արագություն - 670 կմ/ժ 7000 մ բարձրության վրա, 5000 մ բարձրության հասնում էր 4,6 րոպեի ընթացքում, 7000 մ 6,8 րոպեում, թռիչքի հետավորությունը - 784 կմ։

Գերծանրաբեռնված տարբերակով, ռումբերով, ինքնաթիռը կարելի էր կիրառել որպես գրոհիչ, իսկ կախովի վառելիքի բաքերով, որպես ուղեկցող կործանիչ։

Դեկտեմբերի 8-ին կործանիչի էսքիզային նախագիծը պատրաստ էր, 1939 թվականի դեկտեմբերի 25-ին այն ընդունվեց, և արդեն հաջորդ իսկ օրը սկսվեց աշխատանքային գծագրերի նախապատրաստումը։ Աշխատանքները արագացնելու համար ներգրավվեցին նաև արտադրական հիմնարկությունների տեխնոլոգներին և ճարտարագետներին, աշխատանքները շարունակվում էին ամեն օր 1,5-2 հերթափոխով, նույնիսկ ոչ աշխատանքային օրերին։

Արտադրությունը խմբագրել

Ինքնաթիռի առաջին արտադրված փորձնական մոդելը փոխանցվեց գործարանային փորձարկումների 1940 թվականի մարտի 31-ին։ Այն առաջին անգամ օդ բարձրացրեց փորձարկող-օդաչու Արկադի Եկատովը, 1940 թվականի ապրիլի 5-ին։ Երկրորդ և երրորդ փորձնական ինքնաթիռների վրա փորձարկվեցին զինատեսակների կիրառումը։

Առանց սպասելու գործարանային փորձարկումների ավարտին 1940 թվականի մայիսի 25-ին սկսվեց ինքնաթիռի սերիական արտադրությունը։

Գործարանային փորձարկումների ժամանակ ինքնաթիռը ցույց տվեց համապատասխանություն բոլոր նախագծային ցուցանիշների հետ։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

1940 թվականի օգոստոսի 18-ին ինքնաթիռն առաջին անգամ ցույց տրվեղ հասարակությանը, Ավիացիայի օրվա շքերթի ժամանակ Տուշինոյում։

Ընդամենը արտադրվել է հարյուր ՄիԳ-1 կործանիչ։

1941 թվականի սկզբում ինքնաթիռները սկսեցին ուղարկվել ռազմական ծառայության։

1940 վերջում սկսեցին շարժիչի բարելավման աշխատանքներ, որոնք չհասցվեցին ավարտին փորձնական ինքնաթիռի վթարի պատճառով։ Հետագա բարելավումները կատարվում էին արդեն ՄիԳ-3 ինքնաթիռի վրա։

Գրականություն խմբագրել

  • Մեդվեդ Ա.Ն., Խազանով Դ. Բ. (2007). ՄիԳ-3. Առաջին գերբարձր ռազմաճակատային կործանիչը. Կոլեկցիա, Էկսմո, Յաուզա. էջ 112. ISBN 978-5-699-20443-4.
  • Gordon, Yefim and Khazanov, Dmitri (1998). Soviet Combat Aircraft of the Second World War. Vol. 1. Single-Engined Fighters. Midland Publishing. էջեր 175, 64–83. ISBN 1-85780-083-4. {{cite book}}: Unknown parameter |allpages= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Gunston, Bill and Gordon, Yefim (1998). MiG Aircraft since 1937. Putnam Aeronautical Books. էջեր 18-24. ISBN 0-85177-884-4. {{cite book}}: Unknown parameter |allpages= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել