Մթնոլորտային երևույթներ

Մթնոլորտային երևույթներ, մթնոլորտում տեղի ունեցող երևույթներ, որոնք տեսանելի են անզեն աչքով։

Հայաստանի պայմաններում նկատվում են անձրև, ձյուն, ձնախառն անձրև, մերկասառույց, կարկուտ, մաղմղուկ, բանջարաբուսիկ, ցող, ճենճառ, եղյամ, մառախուղ, քամի, օպտիկական երևույթներ, մշուշ, փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ։ Մթնոլորտային երևույթների մի մասի (կարկուտ, քամի, փոթորիկ, պտտահողմ, բուք) սաստկացումը վտանգավոր է մարդու գործունեության համար։

Մթնոլորտային երևույթների ուսումնասիրությամբ զբաղվում են օդերևութաբանական կայաններում և կետերում. օգտագործվում են արհեստական արբանյակների դիտարկումների տվյալները, որոնք հնարավորություն են տալիս գրանցել հիմնական մթնոլորտային երևույթներ, հետևել նրանց զարգացմանը և ժամանակին նախազգուշացնել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։