Մեր պարտքերը
«Մեր պարտքերը» (ռուս.՝ «Долги наши»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1][2]։
Մեր պարտքերը ռուս.՝ Долги наши | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Յաշին |
Սցենարի հեղինակ | Էդուարդ Վոլոդարսկի |
Դերակատարներ | Լեոնիդ Մարկով |
Երաժշտություն | Բորիս Չայկովսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գլխավոր հերոսը Իվան Կրուտովն է։ Սկզբում նա ապրում է հարազատ գյուղում, հետո գնում բանակ և ծառայում ծովային նավատորմում։ Գյուղում մնում են նրա մայրն ու սիրելի աղջիկը՝ Կատերինան։ Ծառայությունից հետո նա որոշում է աշխարհ տեսնել և սկսում է ձկնորսությամբ զբաղվել խոշոր ձկնորսական նավերի՝ տրաուլերների վրա։ Իվանն ապրում է հետաքրքիր կյանքով, լինում է տարբեր արտասահմանյան երկրներում։
Սակայն վրա է հասնում ծերությունը։ Կրուտովը որոշում է վերադառնալ հայրենի գյուղ՝ իր հարազատների մոտ։ Բայց նրա մայրը մահացել է երեք տարի առաջ, սիրելի աղջիկն ամուսնացել է ուրիշի հետ և դաստիարակում է իր դստերը։ Իվանը վերջապես հասկանում է, որ այս կյանքում նա ոչ ոքի չի երջանկացրել։ Նա որոշում է փոխվել և սկսել նոր կյանք։
Դերերում խմբագրել
- Լեոնիդ Մարկով – Իվան Վասիլևիչ Կրուտով
- Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա – Կատերինա, Կրուտովի կինը
- Լյուդմիլա Զայցևա – Տոնյա, գանձապահ ռեստորանում
- Նատալյա Անդրեյչենկո – Վերկա, Իվանի և Կատերինայի դուստրը
- Նիկոլայ Պենկով – Եգոր Խրապունով, Կատերինայի ամուսինը
- Սերգեյ Նիկոնենկո – Վասիլի, Վերկայի փեսացուն
- Ռաիսա Ռյազանովա – Ստեպանիդա Կրուտովա, Իվանի մայրը
- Ֆեոդոր Օդինոկով – Գրիգորի, փորձառու նավաստի
- Վալենտին Գրաչյով – Վիկտոր Վլադիմիրովիչ, տրաուլերի նավապետ
- Եվգենի Իվանիչև – ավագ օգնական տրաուլերում
- Օլեգ Ցարկով – Յուրիկ
- Զինաիդա Ադամովիչ – կին, որն ստացել է սև թուղթ համագյուղացիների հետ Իվանի հանդիպման ժամանակ
- Բորիս Ախանով – Գեորգի Սեմյոնովիչ, նավահանգստի պետ
- Լեոնիդ Ռեուտով – Տոնյայի երկրպագուն մորթե գլխարկով
- Ալեքսանդրա Խարիտոնովա – մատուցողուհի Շուրա
- Յուրի Նազարով – Վլադիմիր Անդրեևիչ
- Վլադիմիր Պիցեկ – դիրիժոր գնացքում
- Ալևտինա Ռումյանցևա – ուղեկից գնացքում
- Տրաուլերի անձնակազմի անդամներն են Վիկտոր Պավլովը, Վլադիմիր Պլոտնիկովը, Ալեքսանդր Պյատկովը
Նաև ֆիլմում նկարահանվել է Պ. Բոլնիխը։
Դրվագներում նկարահանվել են Վադիմ Զավյալովը, Սերգեյ Կոլեսնիկովը, Ն. Ռիբակովան, Ն. Ֆեոդորովան, Լ. Կրոպոտովան, Յու. Մեժեցկին, Լ. Պրոնինան, Գլեբ Մորոզովը, Ալեքսանդր Չույկովը (լուսագրերում նշված չեն)։
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Վոլոդարսկի
- Ռեժիսոր՝ Բորիս Յաշին
- Բեմադրող օպերատոր՝ Դիլշատ Ֆաթխուլին
- Կոմպոզիտոր՝ Բորիս Չայկովսկի
- Բեմադրող նկարիչ՝ Լեոնիդ Պլատով
- Կոստյումները՝ Կ․ Ռազումովսկայա
- Մոնտաժող՝ Գալինա Սպիրինա
- Հնչյունային ռեժիսոր՝ Վիկտոր Բելյարով
- Երաժշտական խմբագիր՝ Մինա Բլանկ
- Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
- Ֆիլմի տնօրեն՝ Կոնստանտին Ստենկին
Տեխնիկական տվյալներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Մեր պարտքները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Մեր պարտքները» ֆիլմը kinopoisk.ru կայքում