Մեր ձայնը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեր ձայնը (շաբաթաթերթ), քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ, ապա՝ եռօրյա։ Լույս է տեսել 1907—1909 թվականներին, Նոր Նախիջևանում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Հ․ Մաչխասյան։ Հանդես է եկել հայ ազգայնական կուսակցությունների, մասնավորապես դաշնակցության դեմ։ Լուսաբանել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի,Նոր Նախիջևանի և Միջին Ասիայի հայերի կյանքը։ Կարևոր տեղ է հատկացրել հայկական դպրոցներին, գրականության ու թատրոնի հարցերին։ Տպագրել է գրախոսականներ, ակնարկներ, ֆելիետոններ, գեղարվեստական գործեր։ Կազմակերպել է նյութական օգնություն հայ մտավորականներին։