Մերի Ռութվեն, Մերի, լեդի վան Դեյք (անգլ.՝ Mary Ruthven; Mary, Lady van Dyck, née Ruthven[6], 1621[1] - 1645[2][1][3][7][7]), նկարիչ Անտոնիս վան Դեյքի կինը։

Մերի Ռութվեն
անգլ.՝ Mary Ruthven
Դիմանկար
Ծնվել է1621[1]
Մահացել է1645[2][1][3]
ԱմուսինԱնտոնիս վան Դեյք[4][5] և Sir Richard Pryse, 1st Baronet?[5]
Ծնողներհայր՝ Պատրիկ Ռութվեն[5][3], մայր՝ Էլիզաբեթ Վուդֆորդ[5][3]
 Mary Ruthven Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մերի Ռութվենը ծագել է թեպետ աղքատ, բայց արիստոկրատ շոտլանդացի կաթոլիկների ընտանիքից՝ Ռութվենների տոհմից, եղել է կոմս Գոուրիի՝ հայտնի դավադրության մասնակցի թոռնուհին։

Թագուհի Հենրիետա Մարիայի շքախմբի կազմում եղել է պալատական ազնվական օրիորդ։

Վան Դեյքի հետ նրա ամուսնությունը տեղի է ունեցել 1640 թվականի փետրվարի 27-ին[8] Սոմերսեթ Հաուսում թագուհի Հենրիետա Մարիայի կաթոլիկ մասնավոր մատուռում[9], թագավորի տված փոքրիկ օժիտով[10] (ոչ թե հոր տված[11])։ Ամուսնությունը նշանավորել է նրա սոցիալական վերելքը։ Թագավոր և թագուհին հովանավորել են այդ ամուսնությունը՝ հուսալով, որ դա կօգնի պահել իրենց սիրելի գեղանկարչին Անգլիայում[12]։ 1785 թվականին Ջոզեֆ Գալստոնը (ամուսնացած էր Ռութվեններից մեկի հետ) գրել է, որ տեսել է վան Դեյքի երկակի դիմանկարը նրա աներ Պատրիկ Ռութվենի հետ[9][11], սակայն այդ տեղեկությունը կարող է սխալ լինել, իսկ նման նկարի ստեղծման պատճառները, եթե եղել է, անհայտ է։

Նկարիչը մահացել է ամուսնությունից գրեթե երկու տարի անց՝ 1641 թվականի դեկտեմբերի 9-ին, իր դուստր Յուստինիայի (1641 թվականի դեկտեմբերի 1- մոտ 1690 թվական[6][13], մինչև հուլիսի 6[14]) ծնվելուց ութ օր անց։

Չնայած շքեղ կենսակերպին՝ վան Դեյքը ժառանգություն է թողել 20 հազար ֆունտ ստեռլինգ[15]։ Նրա կտակը թվագրվում է դեկտեմբերի 4-ին[16]։

Այրիանալով լեդի վան Դեյքը ամուսնացել է սըր Ռիչարդ Փրայսի (Sir Richard Pryse, 1st Baronet of Gogarthen) հետ, սակայն չորս տարի անց նա ևս մահացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mary Ruthven
  2. 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. http://ta.sandrart.net/en/person/view/2611
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
  6. 6,0 6,1 «Mary, Lady van Dyck, née Ruthven | The Frick Collection». www.frick.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 «Collections Online | British Museum». www.britishmuseum.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. Arthur K. Wheelock (Jr.), Susan J. Barnes, Anthony Van Dyck, Julius Samuel Held Anthony Van Dyck. — H.N. Abrams, 1990. — 392 с. — ISBN 978-0-8109-3909-7
  9. 9,0 9,1 «Highways and Byways of the Seventeenth Century: the Artist's Daughter». J D Davies - Historian and Author (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. Robin Blake Anthony Van Dyck. — Ivan R. Dee, 2009-02-16. — 481 с. — ISBN 978-1-4617-1826-0
  11. 11,0 11,1 J. D. Davies Blood of Kings: The Stuarts, the Ruthvens and the 'Gowrie Conspiracy'. — Ian Allen, 2010. — 332 с. — ISBN 978-0-7110-3526-3
  12. Beatrice Marshall Old Blackfriars: A Story of the Days of Sir Anthony Van Dyck. — Wildside Press LLC, 2010-06-01. — 352 с. — ISBN 978-1-4344-2055-8
  13. «» Van den Branden – Van Dyck». Jordaens Van Dyck Panel Paintings Project (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «Dyck, Justina van». Benezit Dictionary of Artists (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. National Gallery (Great Britain) A-F. — H.M. Stationery Office, 1889. — 358 с.
  16. «» Van Dyck's will (4 December 1641)». Jordaens Van Dyck Panel Paintings Project (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ռութվեն» հոդվածին։