Մերի Բրյուսթեր Հազելթոն

ամերիկացի նկարչուհի

Մերի Բրյուսթեր Հազելթոն (անգլ.՝ Mary Brewster Hazelton, նոյեմբերի 23, 1868(1868-11-23), Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 13, 1953(1953-09-13), Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դիմանկարչուհի։ Նա հաճախել է Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոցը, որտեղ հետագայում եղել է հրահանգիչ։ Բացի իր այլ նվաճումները՝ Հազելթոնը առաջին կինն էր, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում տղամարդկանց և կանանց համար նախատեսված մրցանակն առաջինն ստացավ, երբ 1896 թվականին նա արժանացավ Դիզայնի ազգային ակադեմիայի Հալգարթեն մրցանակին։ Նրա դիմանկարները գտնվում են Մասաչուսեթս նահանգապետարանի, Հարվարդի համալսարանի, Փեյբոդի Էսեքս թանգարանի և Ուելեսլի պատմական միավորման հավաքածուներում։ Նա Ուելեսլիի Նկարիչների միության հիմնադիր անդամ էր, Բոստոնի նկարիչների միավորման կանոնադրության անդամ էր։ Նա իր հասուն կյանքն ապրել է քույրերի հետ Մասաչուսեթս նահանգի Ուելեսլի քաղաքի Հազելթոն ընտանեկան տանը։

Մերի Բրյուսթեր Հազելթոն
Ծնվել էնոյեմբերի 23, 1868(1868-11-23)
ԾննդավայրՄիլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1953(1953-09-13) (84 տարեկան)
Մահվան վայրWellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
 Mary Brewster Hazelton Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

 
Երկու քույրերը դաշնամուրի մոտ, 1894

Մերի Բրյուսթեր Հազելթոնը ծնվել է 1868 թվականի նոյեմբերի 23-ին, Մասաչուսեթս նահանգի Միլթոն քաղաքում[1] դոկտոր Այզեք Հիլզ Հազելթոնի (1838–1929) և Մերի Ալեն Բրյուսթեր Հազելթոնի (1843–1923) ընտանիքում[2][3]։ Հարվարդի քոլեջի շրջանավարտ բժիշկ Հազելթոնը որպես վիրաբույժի օգնական ծառայել է Միացյալ Նահանգների նավատորմում Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նա նորարար էր հոգեկան հիվանդների բուժման ոլորտում[3]։ Մերին ունեցել է եղբայր՝ Այզեք Բրյուսթեր (I. B.) Հազելթոնը (1873–1943) և երկու քույրեր՝ Օլիվիա Բոուդիչ Հազելթոնը (1873–1967) և Մարգարեթ Փեյջ Հազելթոնը (1876–1965)[2]: Ընտանիքը 1873 թվականին տեղափոխվել է Ուելեսլի, Մասաչուսեթս[4]։ Նա սկսել է ստեղծել արվեստի գործեր դեռևս 1880-ական թվականներին, որոնք նա հաճախ ստորագրել էր իր մականվամբ՝ «Daisy»[5]: 1886 թվականին Հազելթոնը ավարտել է Ուելեսլիի ավագ դպրոցը[4]։ Երեք քույրերն իրենց կյանքի ընթացքում միասին ապրել են Վաշինգտոնի փողոցում գտնվող 319 ընտանեկան տանը։ Տունը կոչվել է «Clapp House» և «Hazelton House»[6]:

Կրթություն խմբագրել

 
Վենետիկի մեծ ջրանցք, 1900

Հազելթոնը հաճախել է Բոստոնի կերպարվեստի թանգարանի դպրոցը (MFAB): Նա եղել է Ֆիլիպ Հեյլի օգնական և ուսումն այնտեղ ավարտել է 1892 թվականին։ Ավարտելուց հետո նա եղել է Ֆրենկ Բենսոնի նկարչական դասընթացի օգնականը և հաջորդ տարի նա դարձել է նկարչության ուսուցչի օգնական[7]։ Թե՛ Բենսոնը, և թե՛ Տարբելը նշվում են որպես Բոստոնի իմպրեսիոնիստներ[8]։

Ռուպերտ Հյուզը նկարագրել է 1895 թվականին ստեղծված Հազելթոնի «Մարգարեթ» նկարը որպես «ավելին, քան իմպրեսիոնիզմի սովորական մասնիկ»[9]։ Նա սովորել է Փարիզի իմպրեսիոնիզմի նկարիչների հետ[10]։ 1899 թվականին Բոստոնի Կերպարվեստի թանգարանի ճանապարհորդական կրթաթոշակ շահելուց հետո նա սովորել է նաև Իսպանիայում, Անգլիայում, Նիդեռլանդներում և Իտալիայում[7][11]։ Հազելթոնը կազմակերպության առաջին շրջագայող գիտնականն էր[12] և իր երկամյա ուսումնական ծրագրի յուրաքանչյուր տարվա ընթացքում ստացել է 800 ամերիկյան դոլար[13]։

Ոճ խմբագրել

Հազելթոնը այն կանանցից մեկն էր, որին հավաքորդ Էվերեթ Ջեյմսը նույնացրել է որպես «ուշագրավ անհատական գեղարվեստական հմտություն ցուցադրող», որը 19-րդ դարի վերջին Բոստոնում հաճախել է Գեղարվեստի թանգարանի դպրոց։ Սա այն ժամանակն էր, երբ կանայք չէին ճանաչվում իրենց անհատական ոճով և կարողություններով։ «Թարբելիտներ» արտահայտությունն օգտագործվում էր այն ժամանակ, երբ ցանկանում էին արտացոլել այն համոզմունքը, որ կանանց հմտությունները բխում են իրենց հովանավորներից, ինչպես Էդմունդ Ք. Թարբելը[14]։ Հասարակության մեջ ավելի մեծ դիրքը նպաստել է որոշ անհատ դիմանկարչուհիների անհատական և յուրօրինակ հատկությունների առաջ քաշմանը, «որոնք մրցակից կլինեին Թարբելին, Բենսոնին կամ Դե Քամփին»,- ասել է Ջեյմսը Antiques Journal-ում[14][15][16]։

2001 թվականի Բոստոնի նկարիչների միավորման «Վաղ շրջանի նկարչուհիներ» հոդվածում Բոբ Ջեքմենը նշել է, որ Հազելթոնը նկարել է ստեղծագործ և հավակնոտ ոճով, որն իր մեջ ներառում էր «իմպրեսիոնիստական անփույթ ձև», որը մրցակից էր Բոստոնի շատ այլ նկարիչների աշխատանքների հետ։ Կոմպոզիցիայի և լույսի օգտագործման նրա տեխնիկական ունակությունները նկարագրվում են «Երկու քույրերը դաշնամուրի մոտ» նկարի օրինակով, որը նա ստեղծել է 1894 թվականին[17]։

Գործունեություն խմբագրել

 
Ուելեսլիի Հիլզի առաջին ժողովի եկեղեցու որմնանկարներ, 1912
 
Նամակը, 1914

Կանայք չեն շահել ոչ առանձին սեռով պայմանավորված հատուկ մրցանակներ մինչև 1896 թվականը, երբ Հազելթոնը արժանացել է Դիզայնի ազգային ակադեմիայի առաջին Հոլգարթեն մրցանակին՝ իր յուղաներկ «Արվեստանոցում» նկարի համար[10][18]։ Որոշվել է, որ այն լավագույն յուղանկարն է, որ ստեղծվել է ԱՄՆ-ում մինչև 35 տարեկան անձի կողմից այդ թվականին[4][19]։ Բոստոնի գեղարվեստի թանգարանը 1899 թվականին նրան պարգևատրել է առաջին ճանապարհորդական կրթաթոշակով[4][19]։ 1901 թվականին Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքում Համամերիկյան ցուցահանդեսում Հազելթոնն արժանացել է պատվավոր հիշատակման[4][19]։

Հազելթոնը 1904 թվականին ունեցել է արվեստանոց Բոստոնի հին Հարքուր շենքում[10], երբ հրդեհ է բռնկվել մի քանի նկարիչների աշխատասենյակում, ներառյալ՝ Հազելթոնի, Ջոզեֆ Դե Քեմփի և Ուիլյամ Մ. Փաքսթոնի։ Դրա հետևանքով մի խումբ նկարիչներ ծրագրել են նոր շինությունը, որը դարձել է Fenway Studios-ը (փողոց Իփսվիչ 30)։ Հազելթոնը եղել է նկարիչների նախնական խմբի մեջ, որոնք գրանցվել և կազմակերպել են ստուդիա 304 արվեստանոցի համար[20][21]։ 1906-1940 թվականներին նա ունեցել է արվեստանոց Ֆենվեյում[5]։

1912 թվականին Ուելեսլիի Հիլզի առաջին ժողովի եկեղեցին լիազորել է Հազելթոնին, որը նրանց անդամ էր, նկարելու որմնանկարներ եկեղեցու համար[22][23]։ Մի որմնանկարը պատկերում էր քրիստոնեական չորս առաքինությունները՝ ճշմարտություն, ողորմածություն, արդարություն և հավատ՝ ութ ոտնաչափ բարձրությամբ երեք կնոջ և մեկ տղամարդու կերպարներով։ Տղամարդու կերպարն ունի սուր և կշեռք՝ ներկայացնելու արդարությունը։ Հազելթոնը նաև ստեղծել է չորս ավետարանիչների որմնանկարները և Սուրբ Երրորդության պատկերը[23]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հազելթոնը նախագծել է «Ազատության փոխառություն» քարոզչական պաստառը[10]՝ օգտագործելով իր «Հաղթանակի արձանագրում» նկարը[24]։ Նա 1915 թվականին ցուցադրել է «Նամակը» և «Անուրջ» նկարները Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի ժամանակ Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիա[19][22], որտեղ նա ստացել է բրոնզե մեդալ[25]։ Նա 1916 թվականին շահել է ժողովրդական մրցանակ Նյուպորտում, Ռոդ-Այլենդ նահանգ «Սևազգեստ լեդի» նկարի համար[19][22]։ Նա նաև մրցանակ է նվաճել Նյուպորտում «Նամակը» նկարի համար[11]։ Ջոն Սինգեր Սարջենթը բնութագրել է նրան որպես «իր ժամանակի ամենաառաջավոր դիմանկարիչներից մեկը»[10]։

Հազելթոնը Ուելեսլիի Նկարիչների միության հիմնադիր անդամ էր, Բոստոնի նկարիչների միավորման կանոնադրության անդամ, ինչպես նաև Կոպլի ընկերության վաղ անդամ[26]։ Նա եղել է «Concord Art» ասոցիացիայի, Ամերիկյան արվեստների ֆեդերացիայի[27] և Կոնեկտիկուտի գեղարվեստի ակադեմիայի անդամ[19]։

Հավաքածուներ խմբագրել

 
Բժիշկ Ջոն Ուորեն, Ռեմբրանդ Փիլի կրկնօրինակ, Հարվարդի համալսարանի դիմանկարների հավաքածու, Քեմբրիջ, Մասաչուսեթս
  • Բոստոնի Հարվարդ ակումբ, Հարվարդի համալսարան
  • Հարվարդի համալսարան, Քեմբրիջ, Մասաչուսեթս
  • Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոց
    • Ուիլյամ Էփլթոն[33]
  • Մասաչուսեթսի պետական տուն, Բոստոն, Մասաչուսեթս
    • Ուիլյամ Սթոութոն, 1924[34]
  • Փիբոդի Էսեքս թանգարան, Սալեմ, Մասաչուսեթս
    • Ֆրենսիս Հենրի Էփլթոն[35]
  • Ուելեսլիի պատմական միավորում[22][36]
    • Շելդոն Լ. Բրաուն
    • Ռալֆ Կոբրն
    • Հերբերտ Մ. Հազելթոն
    • Մարգարեթ Փեյջ Հազելթոն
    • Միսիս Ջոն Օլդհեմ

Մահ խմբագրել

 
Մայր և երեխա, 1921

Հազելթոնը կաթված է ստացել 1952 թվականին, ինչի պատճառով անցել է ձախ ձեռքով նկարելուն։ Նա մահացել է Նյուտոն-Ուելեսլի հիվանդանոցում[37] 1953 թվականի սեպտեմբերի 13-ին[11]։

1965 թվականին Ուելեսլի պատմական ընկերությունն սկսել է գնել Հազելթոնի նկարները իրենց հավաքածուի համար[22]։ Գրությունները, նամակագրությունները, էսքիզները, օրագրերը, լուսանկարները և այլ նյութեր ևս պահվում են Ուելեսլիի պատմական ընկերությունում[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  2. 2,0 2,1 «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  3. 3,0 3,1 Jennifer A. Jovin; Wellesley Historical Society (2008). Wellesley. Arcadia Publishing. էջ 41. ISBN 978-0-7385-5708-3.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  6. «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջեր 9, 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  7. 7,0 7,1 «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջեր 9, 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  8. Lee M. Edwards; Jan Seidler Ramirez; Timothy Anglin Burgard (1986). «Edmund Charles Tarbell». Domestic Bliss: Family Life in American Painting, 1840–1910. Hudson River Museum. էջ 42. GGKEY:RGJYX4BZ64G.
  9. Robert Hughes (1895). «Impressionism and the Society of American Artists (pp. 615–625)». The Peterson Magazine. C.J. Peterson. էջ 625.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Jennifer A. Jovin; Wellesley Historical Society (2008). Wellesley. Arcadia Publishing. էջ 42. ISBN 978-0-7385-5708-3.
  11. 11,0 11,1 11,2 «Miss Mary B. Hazelton Passed Away Sunday» (PDF). Wellesley Townsman. 1953 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  12. «School of the Museum of Fine Arts, Boston: Traveling Scholars» (PDF). School of the Museum of Fine Arts, Boston. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  13. «Hazelton, Isaac Hills». Harvard College Report of Class of the 1860, 1895–1900 (PDF). Cambridge, Massachusetts: University Press. 1900. էջ 81. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  14. 14,0 14,1 Everette James, M.D. «American Impressionists». Antiques Journal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  15. «Melding Art and Medicine: Everette James M.D. '63». Duke Magazine. Duke University. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  16. «Lady in a Kimono». Smithsonian Institution Research Information System. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  17. Bob Jackman (2001 թ․ հոկտեմբերի 5). «Early Women Artists at the Guild of Boston Artists». Antiques and the Arts Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին – via Guild of Boston Artists.
  18. Kirsten Swinth (2001). Painting Professionals: Women Artists & the Development of Modern American Art, 1870–1930. UNC Press Books. էջ 233. ISBN 978-0-8078-4971-2.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Jules Heller; Nancy G. Heller (2013 թ․ դեկտեմբերի 19). North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary. Hoboken: Taylor & Francis. էջ 1864. ISBN 978-1-135-63889-4.
  20. [[[:Կաղապար:NRHP url]] «Fenway Studios»]. National Historic Landmark Nomination Form. National Park Service, Department of the Interior. 1978 թ․ սեպտեմբերի 13. էջեր 14–15, 22. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  21. [[[:Կաղապար:NRHP url]] «Fenway Studios»]. National Historic Landmark Nomination Form. National Park Service, Department of the Interior. 1978 թ․ սեպտեմբերի 13. էջ 23. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  23. 23,0 23,1 «Stained Glass Windows / Hazelton Murals». Wellesley, Massachusetts: Wellesley Hills Congregational Church. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  24. «About Town» (PDF). The Townsman. Wellesley, Massachusetts. 1953 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  25. Official catalogue of the Department of fine arts (with awards). San Francisco, California: The Wahlgreen Company. 1915. էջ 146. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  26. «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  27. «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  28. «John Adams». Smithsonian Institution Research Information System. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  29. «Paul Jean Louis Azan». Smithsonian Institution Research Information System. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  30. «Paul Jean Louis Azan». Harvard Art Museums, Harvard University. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  31. «George Cheyne Shattuck». Smithsonian Institution Research Information System. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  32. «Dr. John Warren». Smithsonian Institution Research Information System. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  33. «Appleton, William». Massachusetts General Hospital. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  34. «William Stoughton». Smithsonian Institution Research Information System. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  35. «Francis Henry Appleton». Smithsonian Institution Research Information System. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  36. «The Wellesley History Center: A Concept Whose Time Has Come» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  37. «Hazelton Family Collection (1770–2011)» (PDF). Wellesley, Massachusetts: Wellesley Historical Society. էջեր 9, 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Louise and Alan Sellars Collection of Art by American Women; Brenau College (1991). «Mary Brewster Hazelton». Art by American Women: Selections from the Collection of Louise and Alan Sellars: Brenau College, Gainesville, Georgia, April 20-June 15, 1991 and other selected locations. Louise and Alan Sellars Collection of Art by American Women. էջ 65.

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Wellesley Hills Congregational Church mural that flanks stained-glass windows
  William Appleton, Massachusetts General Hospital
  William Stoughton, 1924, Massachusetts State House
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Բրյուսթեր Հազելթոն» հոդվածին։