Մերի Ափիկ
Մերի Ափիկ (պարս.՝ مری آپیک, հունիսի 16, 1954, Թեհրան, Իրան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իրանահայ դերասանուհի։
Մերի Ափիկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Բոբ Յարի |
Մոսկվայի 10-րդ միջազգային կինոփառատոնում 1977 թվականին նկարահանված «Փակուղի» ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին[1]։ Մայրը` Ափիկ Յուսոֆյանը, նույնպես դերասանուհի է։ 1977 թվականին, Իրանական հեղափոխությունից հետո, Մերին տեղափոխվել է ԱՄՆ։ Մերին նաև ռեժիսոր է, պրոդյուսեր և դրամատուրգ։ Նրա կինոքննադատների մրցանակին արժանացած «Վարագույրի տակ» պիեսը, որն ուսումնասիրում է որոշ իսլամական երկրներում կանանց բռնության վերացման ճանապարհները, ներկայացվել է Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում և Լոս Անջելեսի Geffen Playhouse-ում[2]։ Մշակութային իրազեկման բարձրացման նպատակով` Մերին պարսկերեն ներկայացրել է երկու մյուզիքլներ` «Փերիների հեքիաթն անտառում» և «Գիշերվա գանձ», որոնք ստեղծվել են իրանցի երեխաներին իրենց հայրենիքին վերամիավորելու համար։
Ֆիլմեր խմբագրել
Ֆիլմ | Դեր | Տարի |
---|---|---|
Ազատության գինը | Սառա Դենիելս | 2015 |
12 զայրացած տղամարդ և կին | 2015 | |
Երկուշաբթի երեկոյան` ժամը 7-ին | Բևերլի | 2015 |
Ծղոտե տիկնիկներ | Լուսինե | 2015 |
Հայրենիք (հեռուստասերիալ) | Ֆարիբա | 2013 |
Սամիրայի շոուն | հյուր | 2013 |
Ես Նեդան եմ (կարճամետրաժ) | Հաջար Ռոստամի | 2012 |
Gohar-e shab cheragh (տեսահոլովակ) | Անդորա` սև փերի, Փարի` բարի փերի | 1998 |
Checkpoint | Ֆիրուզե | 1987 |
Արծիվների թևերին | Տիկին Նուրբաշ | 1986 |
Ճիշտ անձնակազմ | Կին հաղորդավար | 1983 |
Ֆարեստադե | Մալիե | 1983 |
Փակուղի | երիտասարդ աղջիկ | 1977 |
Մոզաֆար | Գոլի | 1974 |
Ուրվականի հովտի գանձերի գաղտնիքները | գյուղացու կին | 1974 |
Dash Akol | Մարջան | 1971 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «10th Moscow International Film Festival (1977)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Mary Apick - Miami Film Festival 2017». Miami Film Festival 2017 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ափիկ» հոդվածին։ |