Մերի Աննա Ֆիցհերբերտ
Մերի Աննա Ֆիցհերբերտ (անգլ.՝ Maria Anne Fitzherbert, առաջին ամուսնությամբ՝ Ուելդ, ի ծնե` Սմիթ, հուլիսի 26, 1756[1][2], Tong, Shropshire, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 27, 1837[2], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), Ուելսի արքայազն Գեորգի (որն ավելի ուշ դարձել է Գեորգ IV) սիրելին և սիրուհին, որի հետ նա նախքան գահ բարձրանալը գաղտնի ամուսնացել է, սակայն այն անվավեր է ճանաչվել` այն ժամանակվա Անգլիայի քաղաքացիական օրենսդրության համաձայն, մինչև որ նա գահ է բարձրացել։
Մերի Աննա Ֆիցհերբերտ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1756[1][2] |
Ծննդավայր | Tong, Shropshire, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 27, 1837[2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | Սիրեկանի հաշվին ապրող կին և քաղաքական գործիչ |
Ամուսին | Գեորգ IV[3], Էդվարդ Ուելդ[3] և Թոմաս Ֆիցհերբերտ[3] |
Ծնողներ | հայր՝ Walter Smythe?[1], մայր՝ Mary Ann Errington?[1] |
Maria Fitzherbert Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Շրոփշիր կոմսությունում գտնվող Տոնգա քաղաքում։ Նա բարոնետ Ջոն Սմիթի ընտանիքի ավագ զավակն էր։ Կրթությունն ստացել է Փարիզի մենաստանում։ 1775 թվականին ամուսնացել է հարուստ կաթոլիկ Ուելդի հետ, որը հարսանիքից ընդամենը երեք ամիս անց մահացել է` նախքան կտակ կազմելը։ Չունենալով ապրուստի միջոց՝ Ֆիցհերբերտն ստիպված է եղել նոր ամուսնություն փնտրել և երեք տարի անց ամուսնացել է Ջեյմս Ֆիցհերբերտի հետ։ 1781 թվականին նա այրիացել է։ Շուտով նրան հաջողվել է ընկել Լոնդոնի բարձր հասարակություն, իսկ 1784 թվականին ծանոթացել է արքայազն Գեորգի հետ, որը վեց տարով երիտասարդ էր նրանից։
Սիրահարվելով նրան՝ արքայազնը 1785 թվականին գաղտնի պսակադրվել է` անտեսելով Ֆոքսի խորհուրդը, որը մատնանշել է այս ամուսնության անօրինականությունն ու անհարմարությունը գահաժառանգի համար, մանավանդ, որ Ֆիցհերբերտը կաթոլիկ էր։ Երբ այս ամուսնության մասին հարցը ծագել է խորհրդարանում, Գեորգը հերքել է դրա գոյությունը և, հնազանդվելով հոր պահանջներին, ամուսնացել Կարոլինա Բրաունշվայգցու (1795) հետ, որից շուտով բաժանվել և Ֆիցհերբերտի հետ ապրել է ևս 10 տարի. վերջնականապես նրա հետ հարաբերությունները խզվել են 1806 թվականին։ Նրա մահից հետո՝ 1804 թվականից ի վեր, նա ապրել է Քեմփթաուն քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ և Վիլհելմ IV-ից ստացել կենսաթոշակ, որը նրան մեծ հարգանքով է վերաբերվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա թագավորից երկու երեխա է ունեցել, սակայն դա ապացուցված չէ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 169. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 3,0 3,1 3,2 Kindred Britain
Գրականություն խմբագրել
- «Фицгерберт, Мэри-Анна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ խմբագրել
- Մերի Աննա Ֆիցհերբերտի հոդվածը Encyclopedia Britannica-ում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Աննա Ֆիցհերբերտ» հոդվածին։ |