Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստ

Ամերիկացի կինոդերասանուհի, երգչուհի և սեքս սիմվոլ Մերիլին Մոնրոն հագել էր սպիտակ զգեստ «Յոթերորդ տարվա քոր» ֆիլմում, որը նկարահանվել է 1955 թվականին ռեժիսոր Բիլի Ուայդլերի կողմից։ Զգեստը ստեղծվել էր կոստյումների դիզայներ Ուիլյամ Տրավիլայի կողմից և օգտագործվել էր ֆիլմի ամենահայտնի տեսարանում[1]։ Սպիտակ զգեստը իկոնա է համաշխարհային կինեմատոգրաֆում, իսկ Մոնրոյի կերպարը, որը կանգնած է մետրոյի ճաղավանդակի վրա քամուց ծածանվող այդ զգեստով, նկարագրվում է որպես 20-րդ դարի ամենանշանակալի կերպարներից մեկը[2]։

Մերիլին Մոնրոն կեցվածք է ընդունում սպիտակ զգեստով

Պատմություն խմբագրել

Մինչ այն, երբ կոստյումների դիզայներ Ուիլյամ Տրավիլան սկսեց համագործակցել Մերիլինի Մոնրոյի հետ, նա արժանացել էր «Օսկարի» «Կոստյումների լավագույն դիզայն» անվակարգում «Դոն Ժուանի արկածները» ֆիլմի համար։ Առաջին անգամ Տրավիլան սկսել է աշխատել Մոնրոյի հետ 1952 թվականին, երբ նկարահանվել է «Կարելի է մտնել առանց թակոցի» ֆիլմում։ Այդ ժամանակ նա 20th Century Fox-ի կոստյումների բազմաթիվ դիզայներներից մեկն էր։ Տրավիլան հագուստներ էր ստեղծել Մերիլինի ութ ֆիլմերի համար և, համաձայն իր սեփական հաստատմամբ, նրա հետ կարճատև սիրային հարաբերությունների մեջ էր գտնվում[3]։ 1955 թվականին նա երեկոյան սպիտակ զգեստ է ստեղծել Մոնրոյի համար, որը մինչև իր կյանքի վերջ մնացել է իր ամենահայտնի աշխատանքը[3]։ Սակայն, համաձայն լրագրող Դիանա Վրիլանդի փաստերի և Դեյլ Մաքոնաթիի քննադատության՝ Տրավիլան այդ զգեստի դիզայները չէր, և իրականում նա ձեռք էր բերել դա պատրաստի վիճակով։ Ինքը Տրավիլան միշտ հերքում էր այդ փաստերը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «William Travilla Biography (1920-1990)» (անգլերեն). filmreference.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  2. History of Fashion in America: Shmoop US History Guide. — Shmoop University Inc, 2010. — С. 21. — 110 с. — ISBN 978-1-61062-141-0
  3. 3,0 3,1 «"She was the easiest person I ever worked with"» (անգլերեն). Loving Marilyn. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  4. «William Travilla» (անգլերեն). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.