Մետրոսեքսուալ, տղամարդու՝ սեփական արտաքինի հանդեպ բարձր ուշադրության երևույթ, որի դեպքում տղամարդիկ մեծապես կարևորում են իրենց արտաքին տեսքը (ֆիզիկական տեսք, հագուստ, պարագաներ) և, համապատասխանաբար, շատ ժամանակ ու գումար են ծախսում իրենց արտաքին տեսքի և կենսակերպի բարելավման վրա։ 19-րդ դարում նմանատիպ մշակութային ֆենոմենը հայտնի է եղել որպես շքեղ, ճոխ և հմայիչ։

Նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, ում Սիմփսոնն իր հոդվածներից մեկում անվանել էր «Բրիտանիայի մեծագույն մետրոսեքսուալ»

Համառոտ տեղեկատվություն խմբագրել

Մետրոսեքսուալները ոչնչով չեն զիջում կանանց արտաքին տեսքին խնամելիս, այցելում են գեղեցկության սրահներ և բծախնդրորեն հետևում նորաձևությանը։ «Մետրոսեքսուալ» տերմինը «մաչո» եզրույթի հակադրությունն է։ Ֆիլիսիստական միջավայրում մետրոսեքսուալները երբեմն սխալմամբ ասոցացվում են գեյերի հետ։

«Մետրոսեքսուալություն» եզրույթն ստեղծել է բրիտանացի լրագրող Մարջ Սիմփսոնը 1994 թվականին։ Բուն եզրույթից հետևում է, որ մետրոսեքսուալությունը տարածված է մեգապոլիսներում՝ մեծ քաղաքներում, որոնք հավակնում են աշխարհաքաղացիության։

  • 2000-ական թվականներին երևույթը լայն տարածում է գտել Ասիայում։
  • Չինաստանում նման տղամարդկանց անվանում են aimei nanren:
  • Կորեայում նրանց անվանում են կկոտմինամ (բառացիորեն՝ ծաղիկների մարդ); Ճապոնիայում ստեղծվել է տղամարդկանց համար նախատեսված Dandy House գեղեցկության սրահների ցանցը (ավելի քան 59 սրահ), իսկ Տոկիոյի խոշոր առևտրի կենտրոնում մի ամբողջ հարկ հատկացվել է տղամարդկանց կոսմետիկայի համար։

Ավելի ուշ ի հայտ է եկել գաղափարապես հակառակ եզրույթը` «ռետրոսեքսուալը», որը կանանց հետ հարաբերությունների և տղամարդու հագնվելու վերաբերյալ պահպանողական հայացքներ ունեցող տղամարդ է, ինչպես նաև յուբերսեքսուալը, որը նրանց ոսկե միջինն է[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Retrosexual» (անգլերեն) — www.wordspy.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին.
  2. «Übersexual» (անգլերեն) — www.sfgate.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին.