Մետաֆազը (հունարեն՝ μετά (միջին) և φάσις (փուլ) բառերից) կորիզավորների կորիզակիսման փուլերից է։

Մետաֆազում, քրոմոսոմները հավաքվում են բջջի մեջտեղում։

Մետաֆազն ավարտվում է բաժանման իլիկի ձևավորմամբ, քրոմոսոմները դասավորվում են իլիկի հասարակածային հարթության վրա, առաջանում է մետաֆազային թիթեղ։