Մետաքսե Հակոբյան

քաղաքական գործիչ

Մետաքսե Հարությունի Հակոբյան(մայիսի 31, 1974(1974-05-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Արցախի ««Արդարություն» կուսակցությունից[1]։

Մետաքսե Հակոբյան
Ծնվել էմայիսի 31, 1974(1974-05-31) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Մետաքսե Հակոբյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 31-ին, Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Պ․ Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում։

1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Կիբեռնետիկա» բաժինը։ 1997 թվականից եղել է Երևանի Վ․Գ․ Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի։ 2004 թվականին նշանակվել է նույն դպրոցի կառավարման խորհրդի նախագահ։

2008 թվականից եղել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնում Հայաստանի նույնանուն կենտրոնի Արցախի ներկայացուցիչ և մաթեմատիկայի մասնագետ։

Մետաքսե Հակոբյանը 2012 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։

2014-2020 թվականներին զբաղեցրել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը։

2019 թվականից համատեղությամբ մաթեմատիկա է դասավանդել Ստեփանակերտի Ա․ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի << Արդարություն >> կուսակցության» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Հակոբյան Մետաքսե Հարությունի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել