Մետաղների և համաձուլվածքների մոդելավորում

Մետաղների և համաձուլվածքների մոդելավորում, հալված մետաղների և համաձուլվածքների մեջ մոդիֆիկատորների (նյութեր, որոնց փոքր քանակությունը էապես փոխում է մշակվող մետաղի կամ համաձուլվածքի կառուցվածքն ու հատկությունները) ներմուծում։

Մոդելավորման հետևանքով համաձուլվածքները ձեռք են բերում ավելի նուրբ կառուցվածք, որը բարելավում է դրանց մեխանիկական հատկությունները։

Մոդելավորումը կիրառվում է թուջի, ալյումինի և այլ մետաղների ձուլույթների արդյունաբերության մեջ։ Որպես թուջի և պողպատի մոդիֆիկատորներ օգտագործում են մագնեզիումը, ֆեռոսիլիցիումը, սիլիկակալցիումը, ալյումինը, տիտանը։

Մոդիֆիկացված պոլիմերների, վերմոլեկուլային կառուցվածքի կարգավորման (բյուրեղացման սաղմերի ներմուծման, ջերմամշակման) կամ մոլեկուլի քիմիական բաղադրության փոփոխության (ռեակցունակ խմբերի ներմուծում) միջոցով պոլիմերների հատկությունների նպատակային փոփոխություն։ Կիրառվում է, օրինակ. պլաստմասսաների հարվածային ամրությունը բարձրացնելու, քիմիական մանրաթելերի ներկումը դյուրինացնելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 666