Մեսրոպ հայկական ուսումնասիրությունների կենտրոն (Գերմանիա)
Մեսրոպ հայկական ոաումնասիրությունների կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին՝ պրոֆեսոր Հերման Գոյցի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Նպատակն է հայկական մշակույթի ոաումնասիրությունը, ինչպես և նրա ծանոթացումը գերմանախոս լայն հասարակայնությանը, հայ և գերմանացի հայագետների համագործակցության սատարումը։ Դրանք իրականացնելու համար կենտրոնը մշակել էր ծրագրեր.
- Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Գերմանիայում կազմակերպել «Հայաստան- 2000» միջազգային համաժողով,
- Գերմաներեն թարգմանել հայ եկեղեցու շարակնոցը,
- Հրատարակել Յոհաննես Լեփսիուսի արխիվը,
- Գերմաներենով հրատարակել մատչելի «Հիմնական դասընթացք հայ մշակույթի» խորագրով գրպանի պրակներ։
Կենտրոնը գտնվում է Հալլե-Վիտենբերգի Մարտին նյութեր համալսարանի շենքերից մեկում։