Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան)

Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը Մատենադարանի հարակից հրապարակում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (այլ կիրառումներ)

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան

Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/81.6
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մատենադարանի առջև
Բարձրություն 5,6 մ
Քանդակագործ(ներ) Ղուկաս Չուբարյան
Նյութ բազալտ
Շինարարության սկիզբ 1962
Շինարարության ավարտ մայիսի 26, 1962
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։

Պատմություն խմբագրել

Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մատենադարան 2։ Շենքը, Ներքին հարթակ, Վերին շարք - Մատենադարան - Հայկական ժառանգությունը». www.armenianheritage.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել