Մեշուգա (անգլ.՝ Meshuggah), շվեդական մետալ խումբ։

Մեշուգա
Մէտշուգա Մելբուռն 2008–ին
Հիմնական տվյալներ
ԵրկիրՈւմեո, Շվեդիա
ԺանրերՄետալ
Գործունեություն1985–ներկա
ԼեյբլNuclear Blast Records
Կայքmeshuggah.net
 Meshuggah Վիքիպահեստում

Հանդիսանում է math-metal ոճի կատարող։ Խումբը ձևավորվել է 1987 թվականին Ումեո քաղաքում։ Խմբի անունը թարգմանաբար նշանակում է «խենթ», «հանճար»[1]։ Թողարկել է 7 ստուդիական ալբոմ՝

Պատմություն խմբագրել

Խմբի կազմավորում, Contradictions Collapse (1987–1994) խմբագրել

1985թ․-ին Ֆրեդրիկ Թորդենդալ ստեղծում է Metallien խումբը։ Ձայնագրում են միասին նախնական ձայներիզներ, որից հետո խումբը դադարում է գործել, սկայան Ֆրեդրիկ Թորդենդալը շարունակում է նվագել, փորձել իրեն տարբեր խմբերում։

1987թ․-ին կազմավորովում է Մեշուգա խումբը Յենս Քիդմանի կողմից։ Բառը ունի հրեական ծագում, նշանակում է «խենթ», Քիդմանը վերցրել է ամերիկյան փողոցային խոսակցական բառարանից։ Այս խումբը նույնպես թողարկում է մի քանի նախնական ձայներիզներ, որոնցից հետո Քիդմանը լքում է խումբը, ինչի արդյունքում խումբը կազմալուծվում է։ Քիդմանը կազմում է մեկ այլ խումբ՝ Calipash, խմբի անդամներն էին՝ Յենս Քիդման - կիթառ, վոկալ, Ֆրեդրիկ Թորդենդալ - կիթառ, Պետեր Նորդին - բասս կիթառ, Նիկլաս Լունդգրեն - հարվածայիններ։ Թորդենդալը առաջարկում է վերականգնել Մեշուգա անվանումը նոր խմբի համար։

1989թ․-ի փետրվարի 3-ին թողարկվում է նույնանուն EP Meshuggah, որը հայտնի է որպես Psykisk Testbild (հնարավոր է անվանումը թարգմանել, որպես հոգեբանական թեսթային պատկեր)։ 1990թ․-ին Նիկլաս Լունդգրենին փոխարինման է գալիս Թոմաս Հաակեն։ Հետո պայմանագիր են կնքում գերմանական ձայնագրման լեյբլ Nuclear Blast-ի հետ և ձայնագրում են իրենց առաջին ամբողջական ձայնասկավառակը Contradictions Collapse, սկավառակը նախատեսված էր թողարկել (All this because of) Greed անվանմամբ, որը թողարկվում է 1991թ․-ին։ Ձայնասկավառակը արժանանում է բավականին լավ գնահատականների, սակայն մեծ տարածում չի գտնում։ Քիդմանը որոշում է ուշադրությունը սևեռել միայն վոկալի վրա, արդյնքում խումբ է հրավիրվում ռիթմ կիթառահար Մարտեն Հանգսրյոմը, որը ժամանակին նվագել էր Թոմաս Հաակեի հետ։ Այս նոր կազմով ձայնագրում են None EP-ն և թողարկվում է նույն տարում։

Թորհենդլաը աշխատում էր այդ տարիներին, որպես ատախտագործ, աշխատանքի ժամանակ պատահմամբ վնասում է միջնամատը, որի հետևանքով մի քանի ամիս խումբը հնարավորություն չի ունենում կենդանի կատարմամբ հանդես գալ։ Թորհենդալը լիովին ապաքինվում է որոշակի ժամանակ հետո և խումբը սկսում է Selfcaged EP-ի ձայնագրությունը, որը սակայն հանգամանքների բերումով թողարկվում է 1995թ․-ին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Meshuggah – Бесплатная музыка, концерты, статистика и изображения на Last.fm».