Մենտոր Բունիաթյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բունիաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մենտոր Աբրահամի Բունիաթյան (1877[1][2][3], Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3] - հունվարի 31, 1969(1969-01-31)[4] կամ դեկտեմբերի 31, 1969(1969-12-31)[2][3], Փարիզ[2][3][5]), հայ տնտեսագետ, բուրժուական քաղաքատնտեսության սուբյեկտիվ դպրոցի ներկայացուցիչ։ Քաղաքական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1915)[6]։

Մենտոր Բունիաթյան
Ծնվել է1877[1][2][3]
Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել էհունվարի 31, 1969(1969-01-31)[4] կամ դեկտեմբերի 31, 1969(1969-12-31)[2][3]
Փարիզ[2][3]
Բնակության վայր(եր)Փարիզ[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան և Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտԲիզնես ցիկլ
ԱնդամակցությունSociété d'économie politique?, Ամերիկյան տնտեսական ասոցիացիա և Տնտեսաչափական ընկերություն
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական ղեկավարԼույո Բրենտանո և Walther Lotz?

Կենսագրություն խմբագրել

Մենտոր Բունիաթյանն ծնվել է 1888 թվականին Գողթնի Ցղնա ավանում։ Ուսումը ստացել է Բեռլինի, Լայպցիգի, Մյունխենի և Ստրասբուրգի համալսարաններում։

Մահացել է 1969 թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում[6]։   

Գործունեություն խմբագրել

Դասախոսություններ է կարդացել Ժնևի համալսարանի բարձրագույն միջազգային հետազոտությունների ինստիտուտում, Մյունխենում, Մոսկվայում, Թիֆլիսում, Երևանում։ 1920 թվականինից ապրել է Փարիզում։ Եղել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տնտեսագիտության ընկերությունների անդամ։ Վարկի ու կապիտալի, փողի ու ապրանքի, ճգնաժամերի ու կապիտալիզմի մյուս տնտեսական կատեգորիաների մասին մի շարք գիտական աշխատություններ է հրատարակվել[6]։   

Բունիաթյանի աշխատություններում արծարծվել են քաղաքատնտեսության գրեթե բոլոր կարևոր հարցերը։ Արժեքի մեկնաբանության հարցում նա մնացել է որպես քաղաքատնտեսության սուբյեկտիվ դպրոցի կողմնակից։ Նա կապիտալի հանդես գալը կապում էր մեքենական արտադրության առաջացման հետ և կապիտալը բաժանում էր «հասարակական կամ սոցիալական կապիտալի», «մասնագիտական կապիտալի», «ազատ կապիտալի»։ Ըստ նրա, հասարակական կապիտալը հասարակության տնօրինության ներքո գտնվող արտադրության միջոցներն են, մասնագիտական կապիտալն ունեցվածք Է, որն առանձին անձանց տալիս է եկամուտ, իսկ ազատ կապիտալը փոխատվական կապիտալի գործողությունն է։ Բունիաթյանը կապիտալի նկատմամբ պատմական մոտեցում է ունեցել, սակայն որոշակի չի ասել, որ կապիտալն արտահայտում է շահագործողական հարաբերություններ։ Բունիաթյանը արժեքավոր դատողություններ ունի շահույթի և տնտեսական ճգնաժամերի մասին։ Այս հարցերում նկատվում է Կարլ Մարքսի ազդեցությունը Բունիաթյանի վրա։

Երկեր խմբագրել

  • Экономические кризисы, М., 1915;
  • Les fluctuations economiques, P․, 1959;
  • Les theories economiques et Albert Aftalion, P․, 1966

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BNE authority file
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 239.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2, Երևան, «Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն», 1976, էջ 610։
  6. 6,0 6,1 6,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 235 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենտոր Բունիաթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 610