Մենդի Մամազաիրովա

ղրղզ բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ

Մենդի Մամազաիրովա (ղրղզ.՝ Меңди Мамазаирова, մայիսի 1, 1943(1943-05-01)[1], Kara-Suu District, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրղզ բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, Ղրղզստանի և ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1993): 20-րդ դարի նշանավոր ղրղզ բանաստեղծ, Տոկտոգուլի անվան մրցանակի դափնեկիր Ժոլոն Մամիտովի կինն է։

Մենդի Մամազաիրովա
ղրղզ.՝ Меңди Мамазаирова
Ծնվել էմայիսի 1, 1943(1943-05-01)[1] (81 տարեկան)
ԾննդավայրKara-Suu District, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի
Լեզուղրղզերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՂրղզստանի համալսարան
Պարգևներ
Order of Manas, 3rd class և «Դանկ» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մենդի Մամազաիրովան ծնվել է 1943 թվականի մայիսի 1-ին, Կոնուր-Ժազում (այժմ՝ Ղրղզստանի Օշի մարզի Կարա-Սուուսկի շրջան)։ 1965 թվականին ավարտել է Ֆրունզեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (այժմ՝ Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարան1965 թվականից աշխատել է Ղրղզական ԽՍՀ պետական հեռուստառադիոկոմիտեում։ 1967-1971 թվականներին դասավանդել է Կարա Սուուսկի շրջանի միջնակարգ դպրոցում։ 1971-1974 թվականներին եղել է տեղական գավառագիտական թանգարանի տնօրեն, 1974 թվականին՝ թերթի թղթակից։ 1995-1996 թվականներին եղել է Ազատտիկ ռադիոկայանի թղթակից, հետագայում՝ Ղրղզստանի պետական հեռուստատեսության թղթակից, 1996 թվականի օգոստոսից՝ հեռուստամեկնաբան[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Մենդի Մամազաիրովան գրական գործունեությամբ սկսել է զբաղվել ուսանողական տարիներից։ Նրա առաջին ստեղծագործությունը եղել է «Սամատ, մեն սենի իզդեպ կելդիմ» պատմվածքը, որը տպագրվել է 1975 թվականին «Ала-Тоо» ամսագրում։ 1979 թվականին հրատարակվել է «Սալամատսինբի կուն» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակվել են բանաստեղծությունների, պատմվածքների և վեպերի ժողովածուներ և հրապարակախոսական վեպեր, ինչպիսիք են՝ «Нөшөр» («Տարափ»), «Жайдын эң ысык күнү», «Туулуп өскөн үй», «Ак канаттуу чабалекей», «Кайгыдан тургуздум сага бир эстелик», «Турумтай»[3], «Энелер үнү», «Таарынган шаар», «Тур, улуу Журт!»: Մամազաիրովային մեծ համբավ և փառք բերեց «Տուրումտայ» վեպը։

Մամազաիրովան զգալի ներդրում է ունեցել կիրգիզական դրամատուրգիայում։ Նրա կողմից են ստեղծվել «Наристеге арналган хризонтема» («Քրիզանթեմներ մանկիկի համար»), «Аппак аял, айдагы кыз», «Кымгуут түшкөн бир кечте» պիեսները[4]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Գրականության և արվեստի բնագավառում ունեցած ակնառու ծառայությունների համար Մենդի Մամազաիրովան արժանացել է պատվոգրերի, 2007 թվականին՝ «Դանկ» մեդալի, 1993 թվականին՝ «Ղրղզստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի» կոչման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Прозаик, поэт Менди Мамазаирова
  3. «Мамазаирова, Менди - Турумтай : Роман, повесть, рассказ - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  4. Admin. «В Москве состоялся литературно-музыкальный вечер, посвященный 70-летию нашей поэтессы Меңди Мамазаировой - VESTI.KG - Новости Кыргызстана». vesti.kg (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.