Մեյեր Հովարդ Աբրամս (անգլ.՝ Meyer Howard Abrams, հուլիսի 23, 1912(1912-07-23)[1][2][3], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - ապրիլի 21, 2015(2015-04-21)[1][2][3], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի պատմաբան և գրականության տեսաբան։ Համարվում է անգլիական ռոմանտիզմի հետազոտության մասնագետ։

Մեյեր Հովարդ Աբրամս
անգլ.՝ Meyer Howard Abrams
Ծնվել էհուլիսի 23, 1912(1912-07-23)[1][2][3]
Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էապրիլի 21, 2015(2015-04-21)[1][2][3] (102 տարեկան)
Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրական քննադատ, գրող, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, լրագրող, գրականագետ և գրականագետ
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան
Գործունեության ոլորտԳրականության պատմություն, գրականագիտություն[4] և ռոմանտիզմի գրականություն[4]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Մագդալենայի քոլեջ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][4]
Գիտական ղեկավարԱյվոր Արմսթրոնգ Ռիչարդս
Հայտնի աշակերտներՀարոլդ Բլում
Պարգևներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Մեյեր Հովարդ Աբրամսը ծնվել է ԱՄՆ-ում բելառուսական Գրոդնո քաղաքից ներգաղթած հրեաների ընտանիքում։ Հայրը ներկարար Իոսիֆն էր իսկ մայրը՝ Սառա Շաներսը։ Հովարդ Աբրամսը 1934 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ Դրանից անմիջապես հետո՝ հընթացս 1934 թ.-ից 1935 թվականներին սովորում է Քեմբրիջի համալսարանում։ Այստեղ նրա անմիջական ղեկավարն է եղել Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։ 1940 թվականին Մեյերը Հարվարդում ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Հարվարդի համալսարանի փսիխոակուստիկ լաբորատորիայում։ 1945 թվականին Մեյեր Հովարդ Աբրամսը դառնում է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր։ 1963 թվականից Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ է եղել[8]։

Մեյեր Հովարդ Աբրամսն իր մահկանացուն կնքել է 2015 թվականի ապրիլի 21-ին՝ 102 տարեկան հասակում։

Աշխատություններ խմբագրել

Աբրամսի առավել հայտնի ստեղծագործություններից է 1953 թվականին գրված «Հայելի և լուսամփոփ. Ռոմանտիկ տեսություն և քննադատական ավանդույթ»։ Այս գրքում հեղինակը հանգամանորեն ներկայացնում է հեղինակների ինքնագիտակցության անցումը ռոմանտիզմից դեպի միմեսիս։ Հեղինակի ընտիր ստեղծագործություններն ու հրապարակումները ներկայացվում են ստորև.

  • The Mirror and the Lamp: Romantic Theory and the Critical Tradition (1953) 978-0-19-501471-6
  • The Poetry of Pope: a selection (1954) 978-0-88295-067-9
  • Literature and Belief: English Institute essays, 1957. (1957) editor 978-0-231-02278-1
  • A Glossary of Literary Terms (1957; 9th ed. 2009) 978-1-4130-3390-8
  • English Romantic Poets: modern essays in criticism (1960) 978-0-19-501946-9
  • The Norton Anthology of English Literature (1962) founding editor, many later editions
  • The Milk of Paradise: the effect of opium visions on the works of DeQuincey, Crabbe, Francis Thompson, and Coleridge (1970) 978-0-374-90028-1
  • Natural Supernaturalism: Tradition and Revolution in Romantic Literature (1971) 978-0-393-00609-4
  • The Correspondent Breeze: essays on English Romanticism (1984) 978-0-393-30340-7
  • Doing Things with Texts: essays in criticism and critical theory (1989) 978-0-393-02713-6
  • The Fourth Dimension of a Poem and Other Essays (2012) 978-0-393-05830-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. M.H. Abrams, 102, Dies; Shaped Romantic Criticism and Literary ‘Bible’ - The New York Times
  8. http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf

Գրականություն խմբագրել

  • High romantic argument: essays for M.H. Abrams/Lawrence Lipking, ed. Ithaca: Cornell UP, 1981

Արտաքին հղումներ խմբագրել