Մեղքի գույնը

հեռուստասերիալ

Մեղքի գույնը (պորտ.՝ Da Cor do Pecado), Ռեդե Գլոբոյի կողմից արտադրված հեռուստասերիալ։ Հեռարձակվել է 2004 թվականի հունվարի 26-ից մինչև օգոստոսի 27-ը, հեռուստասերիալի սցենարիստը Ժուաո Էմանուել Կարնեյրոն է։ Հեռուստասերիալը Հայաստանում ցուցադրվել է Արմենիա հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալի սցենարիստը հայտնի է Բրազիլիայի պողոտա սերիալով։

Մեղքի գույնը
Da Cor do Pecado
Ժանրհեռուստանովել
ՍտեղծողԺուաո Էմանուել Կարնեյրո
Երկիր Բրազիլիա
Լեզուբրազիլիական պորտուգալերեն
Գլխավոր
դերերում
Ռեյնալդո Ջանեչինի
ԵրաժշտությունLuciana Mello?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ185
Էկրաններին էհունվարի 26, 2004-ից օգոստոսի 28, 2004
ՀեռուստաալիքՌեդե Գլոբո
ԸնկերությունGlobo TV
ԿարգավիճակԱվարտված

Սյուժե խմբագրել

1970-ականերին գործարար Ալսոնսո Լամբերտինին ունի մի սպասուհի իր տանը, որը նրանից հղիանում է, սակայն Ալֆոնսոն սիրում է իր փխրուն կնոջը և չի ցանկանում ցավեցնել նրան։ 30 տարի անց Ալֆոնսոն ունենում է մի որդի, որը դառնում է հայտնի բուսաբան Պակոն, ով դեմ է դուրս գալիս իր հորը և դեմ է նրա այն գաղափարների ու ցանկություներին, որոնցով հայրը ցանկանում է անտառահատել ու գործարաններ կառուցել քաղաքում։ Պակոն հանդիպում է դեղավաճառ մի սևամորթ, գեղեցիկ աղջկա, որին սիրահարվում է առաջին հայացքից, սակայն նրա հայրը դեմ է տղայի սիրուն, քանի որ աղջիկը բարձր խավի անդամ չէ և սևամորթ է, այստեղ սերիալը անրադառնում է ռասայական խտրականությանը։

Դերերում խմբագրել

Համաշխարհային ցուցադրություն խմբագրել

Երկիրը
  Բրազիլիա
  Պորտուգալիա
  Արգենտինա
  Ադրբեջան
  ԱՄՆ
  Պարագվայ
  Լեհաստան
  Սերբիա
  Սլովենիա
  Չիլի
  Ֆրանսիա
  Իսրայել
  Էկվադոր
  Իսպանիա
  Կանադա
  Ուրուգվայ
  Մեքսիկա
  Կոստա Ռիկա
  Պերու
  Բոլիվիա
  Բոսնիա և Հերցեգովինա
  Ուգանդա
  Կոլումբիա
  Վենեսուելա
  Ռումինիա
  Նիկարագուա
  Ռուսաստան
  Հայաստան

Արտաքին հղումներ խմբագրել