Մեղրաշեն

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Մեղրաշեն (նախկին անվանումը՝ Ղազանչի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 15 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Մեղրաշեն 1946 թ. մայիսի 31-ին։

Գյուղ
Մեղրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես11.9 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1500[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Մեղրաշեն (Հայաստան)##
Մեղրաշեն (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեղրաշենի մշտական բնակչությունը կազմել է 1435, առկա բնակչությունը՝ 1205 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Բասենից[4]։ Մեղրաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 269 638[6] 1018 1424 1244 1057 1061 1066 1272 1435[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկի, ճակնդեղի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մեղրաշենում պահպանվել են գյուղատեղիներ (վաղ միջնադար) և “սբ. Լույսի գերեզմաններ” եկեղեցին։

Կրթություն խմբագրել

Գյուղն ունի դպրոց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 781
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 138» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ խմբագրել