Մեղուցիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի ձախ կողմում, Երզնկա քաղաքից հարավ-արևելք, Տուժիկ լեռան ստորոտում։ Մեղուցիկը գավառի ամենամեծ հայաբնակ գյուղն էր։

Գյուղ
Մեղուցիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներՄեգսի, Մեգուցի, Մեղսի, Մեղվըցիկ, Մեղուրցիկ, Մեղուցի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մեղուցիկ (Աշխարհ)##
Մեղուցիկ (Աշխարհ)

Գյուղը պատկանել է Չարչարանաց վանքի թեմին։

Պատմություն խմբագրել

Մեղուցիկի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 51 տուն հայ, 1895 թվականին՝ 300 տուն հայ և 50 տուն այլազգի, 1909 թվականին ուներ 185 ընտանիք հայ և 35 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մեղուցիկն ուներ մատուռ և Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ դպրոց և գրադարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 786

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 453