Մեկուսացված լեզուն այն լեզուն է, որը չի մտնում այժմ հայտնի որևէ լեզվաընտանիքի մեջ։ Այդպիսով մեկուսացված լեզուն կազմում է առանձին ընտանիք, որը կազմված է միայն այդ լեզվից։ Ամենահայտնի օրինակներն են՝ շումերերենը, նիվհերենը, էլամերենը, հաձան, բուրուշասկին։ Մեկուսացված կոչվում են միայն այն լեզուները, որոնց համար գոյություն ունեն բավականին տվյալներ և ընդգրկումը որևէ ընտանիքի մեջ ապացուցված չի եղել նույնիսկ ուժեղացված փորձերից հետո։ Այլ դեպքում այդպիսի լեզուները կոչվում են չդասակարգված լեզուներ։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկուսացած լեզու» հոդվածին։