Մեկնություն ժամակարգության

«Մեկնություն ժամակարգության», եկեղեցու ժամակարգության վերաբերյալ երկ։

1759 թվականին տպագրվել է Զմյուռնիայում՝ Մահտեսի Մարկոսի տպարանում։ Այդ հրատարակության Ա տիտղոսաթերթին գրված է՝ «Գիրք մեկնութեան….», Բ-ին՝ «Ժամակարգութեան մատենիկս մեկնեալ համառօտաբար….» (79, 8°, 12 x 6,5 սմ)։ 1795 թվականին տպագրվել է Կ. Պոլսում՝ Մայր դպրատան տպարանում։ Դրա տիտղոսաթերթին գրված է՝ «Մեկնութիւն ժամակարգութեան...» (102 էջ, 8°, 9,5 x 6,4 սմ)։ Տպագրվել է նաև 1840 թվականին (ԿՊ, Պողոս Արապյանի տպարան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։