«Մեծ ջուր» (մակեդոներեն՝ Големата вода), մակեդոնական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 2004 թվականին։ Կինոնկարի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Իվո Տրայկովն է։ Ֆիլմը Ժիվկո Չինգոյի համանուն վեպի էկրանավորումն է։ Կոմպոզիտորը Կիրիլ Ջայկովսկին է։ Պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի մարտի 30-ին։

Մեծ ջուր
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
 ԱՄՆ
 Չեխիա[1]
 Սլովակիա[1]
Ժանրդրամա[2][3][4]
Թվական2004
Լեզումակեդոներեն
ՌեժիսորIvo Trajkov?
ՊրոդյուսերIvo Trajkov?, Blerim Destani?[1], Anita Elsani?[1] և Vladimír Chrenovský?[1]
Սցենարի հեղինակԺիվկո Չինգո, Ivo Trajkov?[1] և Vladimir Blaževski?[1]
ԴերակատարներՌադե Շերբեջիա, Նիկոլայ Գեյկո[1], Verica Nedeska?[1], Meto Jovanovski?[1], Nikolina Kujača?[1], Saso Kekenovski?[1], Risto Gogovski?[1], Branko Beninov?[1], Mitko Apostolovski?[1], Վլադո Յովանովսկի[1], Kamka Tocinovski?[1], Emil Ruben?[1], Igor Angelov?[1], Suzan Akbelge?[1], Vladimir Svetiev?[1], Dime Iliev?[1] և Petar Mircevski?[1]
ՕպերատորSulejman Medenčević?[1]
ԵրաժշտությունԿիրիլ Ջայկովսկի
ՄոնտաժAtanas Georgiev?
Տևողություն93 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է գրող Ժիվկո Չինգոյի համանուն վեպը, որը հեղինակը գրել է 1971 թվականին։ Այն Լեմ Նիկոդինոսկու հիշողություններն են, որը ֆիլմի հենց սկզբին հայտնվում է հիվանդանոցում՝ սրտային անբավարության պատճառով։ Լեմը հիշում է իր մանկության մասին. թե ինչպես նա զրկվեց ծնողներից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայտնվեց որբանոցում։ Այստեղ տիրում էր երկաթյա կանոնակարգ։ Որբանոցի տնօրեն Արիտոնը մշտապես փորձում էր որբերին միմյանց դեմ հանել՝ համարելով նրանց նոր իշխանության թշնամիներ։ Լեմը և նրա խարիզմատիկ ընկեր Իսակը դառնում են այն երեխաներից, որոնք հակահարված են տալիս Արիտոնին՝ չկորցնելով սեփական արժանապատվությունը։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և քննադատություն խմբագրել

«Մեծ ջուր» դրաման գրան-պրի է ստացել Վալենսիայի կինոփառատոնին։ Այն առաջադրվել է «Օսկարի» որպես լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում՝ 2005 թվականին, սակայն հաջողություն չի ունեցել[5]։

Կինոքննադատները բարձր են գնահատել այս ֆիլմը։ Rotten Tomatoes-ը ֆիլմը գնահատել է 71%[6], իսկ Metacritic կայքը տվել է 62 բալ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել