Շատ աղմուկ ոչնչից
(Վերահղված է Մեծ աղմուկ ոչնչիցից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Մեծ աղմուկ ոչնչից» (անգլ.՝ Much Ado About Nothing), ռեժիսոր Քենեթ Բրանայի կինոֆիլմը, որ բարձրացել է էկրաններ 1993 թվականին։ Ուիլյամ Շեքսպիրի նույնանուն պատմվածքի էկրանավորում։
Շատ աղմուկ ոչնչից անգլ.՝ Much Ado About Nothing | |
---|---|
Երկիր | ԱՄՆ, Միացյալ Թագավորություն |
Ժանր | Կատակերգություն |
Հիմք | Մեծ աղմուկ ոչնչից |
Թվական | 1993 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քենեթ Բրանա |
Պրոդյուսեր | Քենեթ Բրանա, Սթիվեն Էվանս, Դեյվիդ Պարֆիթ |
Սցենարի հեղինակ | Քենեթ Բրանա, Ուիլյամ Շեքսպիր (Պատմվածք) |
Դերակատարներ | Քենեթ Բրանա, Էմմա Թոմպսոն |
Օպերատոր | Ռոջեր Լանսեր |
Երաժշտություն | Փատրիկ Դոյլ |
Մոնտաժ | Էնդրյու Մարկուս |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Կինոընկերություն | British Broadcasting Corporation, Renaissance Films |
Տևողություն | 110 րոպե |
Բյուջե | 11 մլն դոլար |
Շահույթ | 22,5 մլն դոլար |
Սյուժե խմբագրել
Երիտասարդ զույգը՝ Գերոն և Քլավդիոն, մի քանի ամիս անց պետք է ամուսնանա։ Ժամանակն անցնում է, և նրանք գրազ են գալիս դոն Պեդրոյի հետ, որ կմիաբանեն ամուրի տղամարդ Բենեդիկտին խայթիչ վիճասեր Բեատրիչեի՝ նրա հին ծանոթի հետ։ Այդ ժամանակ չար դոն Խուանը ցանկանում է խափանել Քլավդիոյի հարսանիքը, ասելով, թե Գերոն անհավատ է։ Եվ թվում է, թե նա հասել է իր ուզածին, բայց բարեբախտաբար, դա ընդամենը աղմուկ էր՝ մեծ աղմուկ ոչնչից։
Դերերում խմբագրել
- Քենեթ Բրանա - Բենեդիկտ
- Էմմա Թոմփսոն - Բեատրիչե
- Ռիչարդ Բրայերս - Դոն Լեոնատո
- Կիանու Ռիվզ - Դոն Խուան
- Քեյթ Բեքինսեյլ - Գերո
- Ռոբերտ Շոն Լեոնարդ - Քլաուդիո
- Դենզել Վաշինգտոն - Դոն Պեդրո
- Իմելդա Ստոնտոն - Մարգարետ
- Մայքլ Քիտոն - Դոգբերի
- Ռիչարդ Քլիֆորտ - Քոնրադ
- Ջերարդ Հորան - Բոռաչիո
- Բրայան Բլեսեդ - Անտոնիո
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
- 1994 - անվանակարգվել է Բրիտանական կինոակադեմիայի կողմից լավագույն հագուստների համար (Ֆիլիս Դոլտոն)
- 1993 - անվանակարգվել է «Ոսկե պալմայական ճյուղ» մրցանակի համար՝ Կանի փառատոնին (Քենեթ Բրանա)
- 1994 - անվանակարգվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի համար՝ որպես լավագույն Կատակերգություն/ մյուզիքլ
- 1994 - երկու անվանակարգեր «Անկախ հոգի» մրցանակի համար՝ լավագույն ֆիլմ և լավագույն կնոջ դեր (Էմմա Թոմպսոն)
- 1994 - անվանակարգվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի համար՝ երկրորդական մասի ամենավատ դերասանի համար (Կիանու Ռիվզ)
Արտաքին հղումներ խմբագրել
- «Շատ աղմուկ ոչնչից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում