Այս հոդվածը գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեանդր (այլ կիրառումներ)։

Մեծ Մենդերես (թուրքերեն՝ Büyük Menderes, Մեանդրոս[2], հուն․՝ Μαίανδρος), պատմականորեն՝ Մեանդր, գետ ներկայիս Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Երկարությունը 548 կմ է։ Սկիզբ է առնում Անատոլիական սարահարթից, թափվում է Էգեյան ծով։ Ստորին հոսանքում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Մեծ Մենդերեսի հին անվանումը դարձել է գետային գալար նշանակող հասարակ անուն[3]։

Մեծ Մենդերես
Բնութագիր
Երկարություն548 կմ
Ավազանի մակերես25 000 կմ²
Ջրի ծախս90 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԵգեյան ծով[1]
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAkçay?, Q3577263?, Banaz Çayı? և Lycus?
Ջրի մարմիններLake Işıklı?
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԱֆյոնքարահիսարի մարզ

Մեանդրը խոր գետ է[4], սակայն՝ ոչ այնքան լայն. շատ տեղերում նրա լայնությունը հավասար է խորությանը։ Գետը նավարկելի է միայն փոքր նավերի համար[5]։ Այն հաճախ դուրս է գալիս իր ափերից, զգալի քանակությամբ տիղմ է տանում մինչև գետաբերան, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում ծովափը 20-30 ստադիա հեռացել է նախկին դիրքից, և մի քանի փոքր կղզիներ միացել են ցամաքին[6]։

Առասպելաբանություն խմբագրել

Զուգադրվող գետային աստվածը նույնպես Մեանդր է կոչվում. նա Օվկիանոսի և Թետիսի որդիներից մեկն է[7]։

Ըստ մի ավանդազրույցի՝ Մեանդրը Էլիդայում երկրի խորքում կապվում է Ալֆեյոս գետի հետ[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 3.
  2. Maeander // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1981 հատոր 7, էջ 437
  4. Niketas Choniates, p. 125; Livy l. c.
  5. Strabo xii. p. 579, xiv. p. 636.
  6. Pausanias viii. 24. § 5; Thucydides viii. 17.)
  7. Hesiod, Theogony, 334 [1]
  8. Pausanias il. 5. § 2.
  9. Павсаний, VIII. 24. 5; Фукидид VIII. 17.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել