Մեծ Զիմբաբվե (Մեծ Զիմբաբվե) անուն, որ տրվել է հին հարավաֆրիկյան քաղաքի քարե ավերակներին, որը գտնվում է Զիմբաբվեի Մասվինգո նահանգում։

Մեծ Զիմբաբվե
Տեսակավերակներ և հնագիտական հուշարձան
Երկիր Զիմբաբվե
ՎարչատարածքՄասվինգո
Մակերես722 հեկտար
Մասն էԶիմբաբվեի թագավորություն
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Համարվում է, որ Մեծ Զիմբաբվեն եղել է մաշոնաների բանտու ժողովուրդի նախնիների հիմնական սրբավայր և պաշտամունքային կենտրոն։ Քաղաքը հիմնադրվել է մոտ Ք.ա. 1130 թվականին, որը պահպանվեց երկու-երեք դար։

Կառուցվածք խմբագրել

Հնում այն Մոնոմոտապա միավորման կենտրոնն էր, որը հայտնի էր նաև որպես Մեծ Զիմբաբվեի, Մուեն Մութապայի կամ Մոնհումուտապայի ուժ։ Այս կայսրությունը ղեկավարում էր այն տարածքը, որը ներկայումս գտնվում է Զիմբաբվեի ժամանակակից պետության (որ իր անունը վերցրել է այս քաղաքից) և Մոզամբիկի սահմաններում։ Նրանք աշխարհի մյուս երկրների հետ առևտուր էին անում այնպիսի նավահանգիստներում, ինչպիսիք են Սոֆալն՝ Զամբեզի գետի դելտաի հարավում[1]։

Քաղաքը բաժանվել է երկու շրջանների։ Բնակիչների մեծ մասը (առնվազն տասը հազար մարդ) հավաքված էին այդ խրճիթ տնակներում, ազնվականները բնակություն էին հաստատել քաղաքի հատուկ պարսպապատ տարածքներում։ Ճարտարապետական կառույցների մեծ մասը՝ քարե աշտարակներ, մոնոլիտներ և խորաններ, նախատեսված էին աղոթքների համար։ «Զիմբաբվե» բառը բացի իր հիմնական իմաստից «քարե տուն», ունի նաև լրացուցիչ՝ «երկրպագության տուն»։

Հիմնականում նրանք աղոթում էին աստվածներին՝ «պատասխանատու» անձրևի համար, ինչը նշանակում է հարուստ բերք։ Տեղական ցեղի գլխավոր աստվածը՝ Մվարի արարիչն էր։ Մբիրի ցեղը նաև երկրպագում էր Մբոնդորոյին՝ իշխող դինաստիաների ոգիներին։ Շոնները ապրել են Մեծ Զիմբաբվեում մինչև 19-րդ դարի սկիզբը։

ՈՒսումնասիրություն խմբագրել

16-րդ դարում Մոնոմոտապայի թագավորության և նրա մայրաքաղաքի մասին առաջինը իմացան պորտուգալացիները, որոնք ներթափանցեցին արևելքից։ 1570 թվականին քաղաք են այցելել Ֆրանցիսկո Բարետոնի պորտուգալական արշավախումբը։ Մեծ Զիմբաբվե ամրոցի պատկերը, որը կլորացված ուրվագծեր է հիշեցնում, 1587 թվականին արդեն գտնվել է Ուրֆանո Մոնթեի կողմից աշխարհի Ատլասի վերջերս թվայնացված քարտեզի վրա[2][3]։

1928-1929 թվականներին Մեծ Զիմբաբվեի ավերակները ուսումնասիրել է բրիտանացի հնեագետ Գերտրուդ Կատոն-Թոմփսոնը, նա աշխատել է Աֆրիկայում ավելի քան մեկ տարի։ Նա պնդում է, որ ավերակները ուղղակիորեն աֆրիկյան ծագում ունեն[4]։ Ավելի վաղ շատ հետազոտողներ հավատում էին, որ մայրցամաքի Նեգրոիդ ռասայի բնակիչները չեն կարող ստեղծել այդպիսի հոյակապ կառույց։ Օրինակ՝ հնագետ Ջեյմս Թեոդոր Բենտը պնդում էր, որ քաղաքը կառուցվել է փյունիկեցիների կամ արաբների կողմից[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vast Ruins in South Africa- The Ruined Cities of Mashonaland», The New York Times, 18 December 1892, p.19.
  2. «Странная карта, возрастом 430 лет». artsgtu.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Largest Early World Map — Monte's 10 ft. Planisphere of 1587». www.davidrumsey.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Caton-Thompson. The Zimbabwe Culture, 1931.
    «Ascribes Zimbabwe to African Bantus», The New York Times, 1929-10-20, p. 2.
  5. «Vast Ruins in South Africa- The Ruined Cities of Mashonaland», The New York Times, 1892-12-18, p. 19.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Զիմբաբվե» հոդվածին։