Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1927/1928

1927/1928 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասուներորդն էր։ Միանձնյա հաղթող դարձավ Ուելս Ուելսի հավաքականը, որը կորցրեց միայն մեկ միավոր։ Առաջնությունը հիշարժան դարձավ «Ուեմբլիի կախարդներ» անվանված իրադարձության պատճառով, երբ Շոտլանդիայի հավաքականը Անգլիայի ազգային մարզադաշտ համարվող «Ուեմբլիում» 5։1 հաշվով ջախջախեց բարձրակարգ թիմի համբավ ունեցող անգլիացիներին։

Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Անգլիա Անգլիա հավաքականը ապրեց անհաջողությունների մի սարսափելի շրջան, 1918-1925 թթ. ընթացքում միայն մեկ անգամ կարողացավ նվաճել չեմպիոնի կոչումը, այն էլ կիսելով այն շոտլանդացիների հետ։ Այս միտումը հասավ իր գագաթնակետին 1928 թ., երբ անգլիացիները չվաստակեցին և ոչ մի միավոր։ Մրցաշարի մեկնարկում նրանք 0։2 հաշվով Բելֆաստում պարտվեցին իռլանդացիներին։ Ուելս Ուելս-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2։2։ Այնուհետև, ուելսցիները 2։1 հաշվով հաղթեցին իռլանդացիներին և դարձան առաջատար, դիրքն այլևս չզիջեցին՝ վերջին խաղում հաղթելով իռլանդացիներին։ Շոտլանդացիները խոշոր հաշվով հաղթանակ տարան ուելսցիների նկատմամբ և դարձան առաջատար։ Իռլանդացիները նվազագույն հաշվով առավելության հասան շոտլանդացիների նկատմամբ, ինչը նրանց դուրս բերեց երկրորդ տեղ։ Վերջին խաղում շոտլանդացիները գործեցին «Ուեմբլիի կախարդանքը» և գրավեցին երրորդ տեղը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Ուելս 3 2 1 0 6 4 +2 5
2.   Իռլանդիա 3 2 0 1 3 4 2 4
3.   Շոտլանդիա 3 1 1 1 7 4 +3 3
4.   Անգլիա 3 0 0 3 2 9 -7 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Հոկտեմբերի 22, 1927
  Իռլանդիա 2 - 0   Անգլիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Ջեքի Մեյհուդ     ինքնագոլ'
Հոկտեմբերի 29, 1927
  Ուելս 2 – 2   Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Էրնի Կերտիս   Ջեյմս Գիբսոն   ինքնագոլ' Հյու Գալահեր   Ջոն Հաթոն   11մ'
Նոյեմբերի 28, 1927
  Անգլիա 1 – 2   Ուելս Տարֆ Մուր, Բառնլի
  ինքնագոլ' Վիլֆրեդ Լյուիս     ինքնագոլ'
Փետրվարի 4, 1928
  Իռլանդիա 1 - 2   Ուելս Վինձոր պարկ, Բելֆաստ
Ջեյմս Չեմբերս   Վիլֆրեդ Լյուիս   Ուիլյամ Դևիս  
Փետրվարի 25, 1928
  Շոտլանդիա 0 – 1   Իռլանդիա Ֆիրհիլ սթեդիում, Գլազգո
Ջեյմս Չեմբերս կամ Սեմյուել Կուրան  
Մարտի 31, 1928
  Անգլիա 1 – 5   Շոտլանդիա Ուեմբլի, Լոնդոն
Ռոբերտ Կելլի   Ալեքս Ջեքսոն       Ալեքս Ջեյմս    

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1927/1928 
Ուելս


Ռմբարկուներ խմբագրել