Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1910/1911

1910/1911 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսանութերորդն էր։ Ընդամենը մեկ միավորի առավելությամբ միանձնյա հաղթող դարձավ Անգլիա Անգլիայի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին իռլանդացիները՝ չվաստակելով և ոչ մի միավոր։

Ի հեճուկս ավանդույթի՝ մրցաշարը մեկնարկեց  Իռլանդիա-Ուելս Ուելս խաղով, որում իռլանդացիները համառ պայքարում զիջեցին 1-2 հաշվով։ Հաջորդ խաղում անգլիացիները նույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին և ուելսցիների հետ մեկտեղ դարձան առաջատար։ Շոտլանդացիները 2-2 հաշվով ոչ-ոքի խաղացին ուելսցիների հետ, ապա 2-0 հաշվով հաղթեցին իռլանդացիներին, որոնք ավարտեցին իրենց ելույթները մրցաշարում։ Անգլիա Անգլիա-Ուելս Ուելս խաղում հաղթելու դեպքում ուելսցիները կնվաճեին հաղթողի տիտղոսը, սակայն ուժեղ գտնվեցին անգլիացիները՝ վստահ հաղթանակ տանելով 3-0 հաշվով։ Այդ խաղում երկու գոլի հեղինակ դարձավ Վիվիան Վուդվարդը։ Նրա երկրորդ գոլն այդ խաղում 29-րդն ու վերջինն էր հավաքականի կազմում, և այդպիսով նա մեկ գոլով գերազանցեց Սթիվ Բլումերի ռեկորդը։ Վուդվարդի ռեկորդը դիմացավ 47 տարի և գերազանցվեց 1958 թ. հոկտեմբերին, երբ Թոմ Ֆիննին խփեց իր 30-րդ և վերջին գոլը հավաքականի կազմում։

Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Լիվերպուլում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, ուր անգլիացիներին չեմպիոնի տիտղոսը միանձնյա նվաճելու համար բավարարում էր ոչ-ոքին, որին և նրանք հասան։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 2 1 0 6 2 +4 5
2.   Շոտլանդիա 3 1 2 0 5 3 +2 4
3.   Ուելս 3 1 1 1 4 6 -2 3
4.   Իռլանդիա 3 0 0 3 2 6 -4 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Հունվարի 28, 1911
  Իռլանդիա 1 - 2   Ուելս Վինձոր պարկ, Բելֆաստ
Ուիլյամ Հալիգան   Ուիլյամ Դևիս   Գրենվիլ Մորիս  
Փետրվարի 11, 1911
  Անգլիա 2 – 1   Իռլանդիա Բեյսբոլ գրաունդ, Դերբի
Ալբերտ Շեպերդ   Ռոբերտ Էվանս   Ջեյմս ՄաքՕուլի  
Մարտի 6, 1911
  Ուելս 2 – 2   Շոտլանդիա Նինիան պարկ, Կարդիֆ
Գրենվիլ Մորիս     Ռոբերտ Հեմիլթոն    
Մարտի 18, 1911
  Շոտլանդիա 2 – 0   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Ուիլյամ Ռեյդ   Ջեյմս ՄաքՄենեմի  
Մարտի 13, 1911
  Անգլիա 3 – 0   Ուելս Դեն, Լոնդոն
Վիվիան Վուդվարդ     Ջորջ Ուեբ  
Ապրիլի 1, 1911
  Անգլիա 2 – 0   Շոտլանդիա Գուդիսոն պարկ, Լիվերպուլ
Ջեյմս Սթյուարտ   Ալեքսանդեր Հիգինս  

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1910/1911 
Անգլիա


Ռմբարկուներ խմբագրել