Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1909/1910

1909/1910 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը բրիտանական ազգային հավաքականների միջև անցկացված քսանյոթերորդ մրցաշարն էր։ Համառ պայքարում չնչին առավելությամբ հաղթող դարձավ Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը։

Մրցաշարը մեկնարկեց  Իռլանդիա-Անգլիա Անգլիա խաղով, որում գրանցված անակնկալ ոչ-ոքին մեծացրեց շոտլանդացիների հնարավորությունները, որոնք իրացվեցին ուելսցիների նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակի շնորհիվ։ Սակայն հաջորդ խաղում շոտլանդացիները պարտվեցին իռլանդացիներին, ինչի արդյունքում անգլիացիները հաղթեցին ուելսցիներին և իռլանդացիների հետ միասին 3-ական միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։

Սակայն այս երկու թիմերի հույսերն ի դերև ելան, քանի որ Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում շոտլանդացիները հաղթեցին 2-0 հաշվով և վաստակելով 4 միավոր, շրջանցեցին այս երկու թիմերին՝ միևնույն ժամանակ ոսկե հնարավորություն տալով իռլանդացիներին։ Եթե Իռլանդիայի հավաքականը հաղթեր, միանձնյա կնվաճեր տիտղոսը, ոչ-ոքի խաղալու դեպքում այն կկիսեր շոտլանդացիների հետ։ Սակայն մրցաշարում հաղթելու որևէ հնարավորություն չունեցող Ուելս Ուելսի հավաքականը 4-1 հաշվով տարավ ջախջախիչ հաղթանակ, ինչը միանձնյա հաղթանակ պարգևեց շոտլանդացիներին։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Շոտլանդիա 3 2 0 1 3 1 +2 4
2.   Անգլիա 3 1 1 1 2 3 -1 3
3.   Իռլանդիա 3 1 1 1 3 5 -2 3
4.   Ուելս 3 1 0 2 4 3 +1 2

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.

Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 12, 1910
  Իռլանդիա 1 - 1   Անգլիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Ֆրենկ Թոմփոսոն   Հարոլդ Ֆլեմինգ  
Մարտի 5, 1910
  Շոտլանդիա 1 - 0   Ուելս Ռեգբի պարկ, Կիլմառնոկ
Արչիբալդ Դևին  
Մարտի 19, 1910
  Իռլանդիա 1 – 0   Շոտլանդիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Ֆրենկ Թոմփոսոն  
Մարտի 14, 1910
  Ուելս 0 – 1   Անգլիա Կարդիֆ արմս պարկ, Կարդիֆ
Էնդրյու Դուկատ  
Ապրիլի 2, 1910
  Շոտլանդիա 2 – 0   Անգլիա Հեմպդեն պարկ, Գլազգո
Ջեյմս ՄաքՄենեմի   Ջեյմս Քուինն  
Ապրիլի 11, 1910
  Ուելս 4 – 1   Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Գրենվիլ Մորիս     Ռոբերտ Էվանս     Ջոնի Դարլինգ  

Ռմբարկուներ խմբագրել