Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1904/1905

1904/1905 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսաներկուերորդն էր։ Երրորդ անգամ անընդմեջ հաղթող դարձավ Անգլիա Անգլիա հավաքականը։ Չնայած անգլիացիներից կրած պարտությանը, երկրորդ տեղում էր Ուելս Ուելս հավաքականը, ինչը թիմի նվաճումների շարքի մեկնարկային հանգրվանն էր։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որն ավարտվեց 1-1 հաշվով։ Հաջորդ խաղում ուելսցիները հաղթեցին Շոտլանդիա Շոտլանդիա հավաքականին և դարձան առաջատար։ Ապա շոտլանդացիները 4-0 հաշվով հաղթեցին իռլանդացիներին, իսկ անգլիացիները՝ 3-1 հաշվով ուելսցիներին։

Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Լոնդոնում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, ուր անգլիացիները հաղթեցին նվազագույն հաշվով և անկախ մրցաշարի վերջին խաղի արդյունքից ապահովեցին չեմպիոնական տիտղոսը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 2 1 0 5 2 +3 5
2.   Ուելս 3 1 1 1 6 6 0 3
3.   Շոտլանդիա 3 1 0 2 5 4 +1 4
4.   Իռլանդիա 3 0 1 2 3 7 -4 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 25, 1905
  Անգլիա 1 – 1   Իռլանդիա Այրեսոմ պարկ, Միդլսբրո
Սթիվ Բլումեր    
Մարտի 6, 1905
  Ուելս 3 – 1   Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուոլթեր Ուոթկինս   Գրենվիլ Մորրիս   Բիլլի Մերեդիթ   Ջոն Ռոբերտսոն  
Մարտի 18, 1905
  Շոտլանդիա 4 – 0   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Չառլզ Թոմսոն   11 մ'   11 մ' Բոբբի Ուոլքեր   Ջիմի Քուին  
Մարտի 27, 1905
  Անգլիա 3 – 1   Ուելս Էնֆիլդ, Լիվերպուլ
Վիվիան Վուդվարդ     Սթենլի Հարրիս   Գրենվիլ Մորրիս  
Ապրիլի 1, 1905
  Անգլիա 1 – 0   Շոտլանդիա Կրիստալ Պելաս, Լոնդոն
Ջոզեֆ Բեչ  
Ապրիլի 8, 1905
  Իռլանդիա 2 - 2   Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Չառլի Օ՛Հեգան   Ջոն Մերֆի   Ուոլթեր Ուոթկինս   Ռոբերտ Աթերթոն  

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1904/1905 
Անգլիա


Ռմբարկուներ խմբագրել