Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1900/1901

1900/1901 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասնութերորդն էր։ 20-րդ դարի առաջին առաջնությունում տասներորդ անգամ հաղթող դարձավ Անգլիա Անգլիայի հավաքականը։

Մրցաշարը մեկնարկեց Շոտլանդիա Շոտլանդիա- Իռլանդիա խաղով, որում շոտլանդացիները ջախջախեցին մրցակցին 11։0 հաշվով՝ տանելով ամենախոշոր հաշվով հաղթանակը հավաքականի պատմության ողջ ընթացքում։ Սակայն հաղթական ալիքը պահել չհաջողվեց՝ ուելսցիների հետ հաջորդ խաղում արձանագրվեց ոչ-ոքի՝ 1։1։ Դրանից հետո մրցաշարում մեկնարկած Անգլիա Անգլիայի հավաքականը տարավ խոշոր հաշվով երկու հաղթանակ ուելսցիների և իռլանդացիների նկատմամբ։ Ուելս Ուելս- Իռլանդիա խաղում թեև արդեն ոչինչ չէր որոշվում, բայց այն անցավ համառ պայքարում և նվազագույն հաշվով հաղթեցին ուելսցիները, ինչը նրանց պարգևեց 3-րդ տեղը։

Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Լոնդոնում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում։ Անգլիացիներին բավարարում էր նաև ոչ-ոքին, որին և նրանք հասան՝ արձանագրվեց 2։2 հաշիվը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 2 1 0 11 2 +9 5
2.   Շոտլանդիա 3 1 2 0 14 3 +11 4
3.   Ուելս 3 1 0 2 2 7 -5 2
4.   Իռլանդիա 3 0 0 3 0 15 -15 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 23, 1901
  Շոտլանդիա 11 – 0   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Սենդի ՄաքՄահոն         Ռոբերտ Հեմիլթոն         Ջոն Քեմփբել     Դևիդ Ռասել  
Մարտի 2, 1901
  Ուելս 1 – 1   Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Թոմաս Փերրի   Ջոն Ռոբերտսոն  
Մարտի 9, 1901
  Անգլիա 3 – 0   Իռլանդիա Դելլ, Սաութհեմփթոն
Տիպ Ֆոսթեր     Թոմաս Քրոուշոու  
Մարտի 18, 1901
  Անգլիա 6 – 0   Ուելս Սենթ Ջեյմս պարկ, Նյուքասլ
Սթիվ Բլումեր         Տիպ Ֆոսթեր   Էռնեստ Նիդհեմ   (11մ)
Մարտի 23, 1901
  Իռլանդիա 0 - 1   Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Օուեն Ջոնս  
Մարտի 30, 1901
  Անգլիա 2 – 2   Շոտլանդիա Քրիստալ պելաս, Լոնդոն
Ֆրեդ Բլեքբեռն   Սթիվ Բլումեր   Ռոբերտ Հեմիլթոն   Ջոն Քեմփբել  

Ռմբարկուներ խմբագրել