Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1892/1893
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1892/1893 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասներորդն էր։ Վեցերորդ անգամ հաղթող դարձավ Անգլիայի հավաքականը՝ տիտղոսների քանակով հավասարվելով շոտլանդացիներին։ Իռլանդացիները երրորդն էին, իսկ Ուելսի հավաքականը եզրափակեց մրցաշարային աղյուսակը։
Մրցաշարը մեկնարկեց Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները հաղթեցին 6։1 հաշվով, ընդ որում, հարձակվող Ուոլթեր Գիլիատը դարձավ երեք գոլի հեղինակ։ Ապա անգլիացիները 6։0 հաշվով ջախջախեցին ուելսցիներին։ Հաջորդ խաղերում ուելսցիները և իռլանդացիները չկարողացան ոչինչ հակադրել նաև Շոտլանդիայի հավաքականին՝ պարտվելով 1։14 ընդհանուր հաշվով։ Մրցաշարի ելքը, ինչպես և նախորդ տարիներին, վճռվեց Լոնդոնում կայացած Անգլիա- Շոտլանդիա խաղում, որին ներկա էր 16000 հանդիսական, որոնց մի մասը նստած էր անգամ լրագրողների առջևում՝ փակելով նրանց տեսադաշտը, ինչի հետևանքով հնարավոր չէր արձանագրել ողջ խաղը։ Որոշ աղբյուրների համաձայն, անգլիացի հարձակվող Ֆրեդ Սպայքսլին դարձավ հեթ-թրիկի հեղինակ, սակայն պաշտոնապես նրա հաշվին գրանցվել է երկու գոլ։ Ինչևէ, անգլիացիները հաղթանակ տարան 5։2 հաշվով և վեցերորդ անգամ նվաճեցին տիտղոսը։
Մրցաշարն ավարտվեց Իռլանդիա- Ուելս խաղով, որն անցավ դրամատիկ պայքարում։ Իռլանդացիները հաղթեցին 4։3 հաշվով և զբաղեցրին երրորդ տեղը։
Մրցաշարային աղյուսակ խմբագրել
Դ | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
1. | Անգլիա | 3 | 3 | 3 | 0 | 17 | 3 | +14 | 6 | |
2. | Շոտլանդիա | 3 | 2 | 0 | 1 | 16 | 6 | +10 | 4 | |
3. | Իռլանդիա | 3 | 1 | 0 | 2 | 6 | 15 | -9 | 2 | |
4. | Ուելս | 3 | 0 | 0 | 3 | 3 | 18 | -15 | 0 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Արդյունքներ խմբագրել
Փետրվարի 25, 1893 |
Անգլիա | 6 – 1 | Իռլանդիա | Փերրի Բար, Բիրմինհեմ Հանդիսական՝ 10000 Մրցավար՝ Թոմաս Ռ. Պարկ |
---|---|---|---|---|
Ուոլթեր Գիլիատ 10' 18' 30' Գիլբերտ Սմիթ 43' Ուիլյամ Ուինկվորտ 60' Ռուպերտ Սենդիլենդս 75' | Ջորջ Գեֆկին 12' |
Մարտի 13, 1893 |
Անգլիա | 6 – 0 | Ուելս | Վիկտորիա գրաունդ, Սթոք-օն-տրենտ Հանդիսական՝ 10000 Մրցավար՝ Ջեյմս Քեմփբել |
---|---|---|---|---|
Ֆրեդ Սպայքսլի 25' 43' Բիլլի Բասեթ 47' Ջոն Գուդոլ 49' Ջեք Ռեյնոլդս 75' Ջո Սքոֆիլդ 88' |
Մարտի 18, 1893 |
Ուելս | 0 – 8 | Շոտլանդիա | Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ Հանդիսական՝ 4000 Մրցավար՝ Ուիլյամ Գ. Սթեյսի |
---|---|---|---|---|
Ջեյք Մեդեն 4' 20' 47' 89' Ջոն Բարկեր 25' 30' 40' Ուիլյամ Լեմբի 65' |
Մարտի 25, 1893 |
Շոտլանդիա | 6 – 1 | Իռլանդիա | Սելթիկ պարկ, Գլազգո Հանդիսական՝ 12000 Մրցավար՝ Ջոն Թեյլոր |
---|---|---|---|---|
Սենդի ՄաքՄահոն 5' Ջեյմս Հեմիլթոն 15' Սեմ Թորանս 20' (ինքնագոլ) Ուիլյամ Սելար 28' 80' Ջեյմս Քելլի 50' | Ջորջ Գեֆկին 43' |
Ապրիլի 1, 1893 |
Անգլիա | 5 – 2 | Շոտլանդիա | Ռիչմոնդ աթլետիկ գրաունդ, Լոնդոն Հանդիսական՝ 16000 Մրցավար՝ Ջոն Չարլզ Քլեգ |
---|---|---|---|---|
Ռոբերտ Գոսլինգ 10' Ջորջ Կոտերիլ 58' Ֆրեդ Սպայքսլի 65' 66' Ջեք Ռեյնոլդս 75' | Թոմաս Ուադել 25' Ուիլյամ Սելար 47' |
Ապրիլի 8, 1893 |
Իռլանդիա | 4 - 3 | Ուելս | Սոլիթյուդ, Բելֆաստ Հանդիսական՝ 3000 Մրցավար՝ Ջեյմս Քեմփբել |
---|---|---|---|---|
Ջեք Պեդեն 5' 50' 58' Ջեյմս Ուիլթոն 82' | Ուիլյամ Օուեն 8' Ջորջ Օուեն 34' 80' |