Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1891/1892

1891/1892 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը իններորդն էր։ Հինգերորդ անգամ հաղթողի տիտղոսը նվաճեց Անգլիա Անգլիայի հավաքականը։ Առաջին անգամ բոլոր մասնակից թիմերը միավորներ վաստակեցին։

Մրցաշարը մեկնարկեց Ուելս Ուելս- Իռլանդիա խաղով, որում գրանցվեց ոչ-ոքի 1։1 հաշվով։ Ապա այս թիմերի հետ պետք է խաղար Անգլիա Անգլիայի հավաքականը, սակայն ներքին մրցաշարերի հագեցած օրացույցի պայմաններում դժվար էր գտնել հարմար օր։ Ի վերջո, երրորդ անգամ անընդմեջ երկու հանդիպումներն էլ անցկացվեցին նույն օրը՝ կազմավորելով երկու տարբեր հավաքական։ Երկրի արհեստավարժ խաղացողների հավաքականը խաղում էր իռլանդացիների, իսկ սիրողական ֆուտբոլիստներից կազմված հավաքականը՝ ուելսցիների դեմ։ Երկու հավաքականներն էլ վստահորեն հաղթեցին 2։0 հաշվով։ Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը ևս հաղթեց ուելսցիներին և իռլանդացիներին և միավորներով հասավ անգլիացիներին։

Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը վճռվեց Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում, ուր շատլանդացիների հնարավորությունները գնահատվում էին ավելի բարձր, քանզի թիմը խաղում էր սեփական հարկի տակ։ Սակայն պայքար չստացվեց՝ արդեն 35-րդ վայրկյանին անգլիացիները բացեցին խաղի հաշիվը, իսկ 20 րոպե անց արդեն հաղթում էին 4։0 հաշվով։ Միայն խաղավերջում շոտլանդացիներին հաջողվեց խփել հեղինակության գոլը։ Այսպիսով, հաղթելով 4։1 հաշվով, Անգլիա Անգլիայի հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 3 0 0 8 1 +7 6
2.   Շոտլանդիա 3 2 0 1 10 7 +3 4
3.   Իռլանդիա 3 1 0 2 3 6 -3 1
4.   Ուելս 3 0 0 3 2 9 -7 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 27, 1892
  Ուելս 1 – 1   Իռլանդիա Պենրին պարկ, Բանգոր
Մրցավար՝ Ջեյմս Քեմփբել
Բենջամին Լյուիս   15' Օլֆի Սթենֆիլդ   87'
Մարտի 5, 1892
  Ուելս 0 – 2   Անգլիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մրցավար՝ Ջեյմս Գ. Ռոբերտսոն
Արթուր Հենֆրի   15' Ռուպերտ Սենդիլենդս   87'
Մարտի 5, 1892
  Իռլանդիա 0 – 2   Անգլիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Մրցավար՝ Ռոբերտ Ֆ. Հարիսոն
Հարրի Դաֆթ   44'   47'
Մարտի 19, 1892
  Իռլանդիա 2 – 3   Շոտլանդիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Մրցավար՝ Ջոն Թեյլոր
Ջեյմս Ուիլյամսոն   38' Ջորջ Գեֆկին   78' Ալեքս Կեյլոր   25' Ուիլյամ Լեմբիի   28' Ջեյմս Էլլիս   60'
Մարտի 26, 1892
  Շոտլանդիա 6 – 1   Ուելս Թայնքեսթլ, Էդինբուրգ
Մրցավար՝ Ջոն Ռիդ
Ուիլյամ Թոմսոն   1' Ջեյմս Հեմիլթոն   8'   65' Ջոն ՄաքՖերսոն   15'   44' Դևիդ Բեյրդ   55' Բենջամին Լյուիս   87'
Ապրիլի 2, 1892
  Շոտլանդիա 1 – 1   Անգլիա Այբրոքս պարկ, Գլազգո
Մրցավար՝ Ջոն Սմիթ
Ջեք Բելլ   80' Էդգար Չեդուիկ   1' Ջոն Գուդոլ   14'   21' Ջեք Սաութվորտ   16'

Ռմբարկուներ խմբագրել