Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1888/1889

1888/1889 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը վեցերորդն էր։ Հինգերորդ անգամ հաղթող դարձավ Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը՝ անգլիացիներին շրջանցելով մեկ միավորով։ Ուելսցիները երրորդն էին, իսկ  Իռլանդիայի հավաքականը կրկին հայտնվեց վերջին տեղում։

Մրցաշարը մեկնարկեց փետրվարին Անգլիա Անգլիայի հավաքականի մասնակցությամբ երկու տնային հանդիպումներով։ Անգլիացիները 10։2 ընդհանուր հաշվով ջախջախեցին ուելսցիներին և իռլանդացիներին։ Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը, հաղթելով իռլանդացիներին 7։0 հաշվով, ևս միացավ հաղթանակի համար պայքարին։ Մրցաշարի ելքը վճռվեց Լոնդոնում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, որն ընթացավ արագ տեմպով և շոտլանդացիները դժվարին հաղթանակ տարան 3։2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով վերջին րոպեին։ Ուելսիների հետ խաղում գրաբցվեց զրոյական ոչ-ոքի և շոտլանդացիները հինգերորդ անգամ նվաճեցին տիտղոսը։ Ուելս Ուելսի հավաքականը Ռիչարդ Ջարեթի հեթ-թրիկի շնորհիվ 3։1 հաշվով հաղթեց  Իռլանդիայի հավաքականին և ճանաչվեց երրորդը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Շոտլանդիա 3 2 1 0 10 2 +8 5
2.   Անգլիա 3 2 0 1 12 5 +7 4
3.   Ուելս 3 1 0 2 4 5 -1 2
4.   Իռլանդիա 3 0 0 3 2 16 -14 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 23, 1889
  Անգլիա 4 – 1   Ուելս Վիկտորյա գրաունդ, Սթոք-Օն-Տրենտ
Հանդիսական՝ 6000
Մրցավար՝ Ջոն Քեմփբել
Ջոն Գուդոլ   Ֆրեդ Դյուհերսթ   Ջեք Սաութվորտ   Բիլլի Բասեթ   65' Ուիլյամ Օուեն   14'
Մարտի 2, 1889
  Անգլիա 6 – 1   Իռլանդիա Էնֆիլդ, Լիվերպուլ
Հանդիսական՝ 6500
Մրցավար՝ Ալֆրեդ Օուեն
Ալֆ Շելթոն   Ջեք Եյթս   35'     Ջո Լոֆթհաուս   Ջոն Բրոուդի   Ջեյմս Ուիլթոն   10'
Մարտի 9, 1889
  Շոտլանդիա 7 – 0   Իռլանդիա Այբրոքս պարկ, Գլազգո
Հանդիսական՝ 6000
Մրցավար՝ Ուիլյամ Գ. Սթեյսի
Ֆրենսիս Ուոթ   7'   10' Դևիդ Բլեք   25' Վիլլի Գրոուվզ   32'   50'   70' Թոմ Մաքինզ   88'
Ապրիլի 13, 1889
  Անգլիա 2 – 3   Շոտլանդիա Կենսինգտոն օվալ, Լոնդոն
Հանդիսական՝ 10000
Մրցավար՝ Ջոն Սինքլեր
Բիլլի Բասեթ   15'   17' Նիլ Մանրո   55' Ջեյմս Օսվալդ   82' Ջեյմս ՄաքԼարեն   90'
Ապրիլի 15, 1889
  Ուելս 0 – 0   Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Հանդիսական՝ 6000
Մրցավար՝ Ջոն Սինքլեր
Ապրիլի 27, 1887
  Իռլանդիա 1 - 3   Ուելս Ուլստեր կրիկետ գրաունդ, Բելֆաստ
Հանդիսական՝ 1500
Մրցավար՝ Թոմաս Ռ. Պարկ
Ջոն Լեմոն   1' Ռիչարդ Ջարեթ   20'   44'   60'

Ռմբարկուներ խմբագրել