Մեծ Արջը (Լատիներեն՝ Ursa Major, հապավումը՝ UMa), հյուսիսային կիսակամարի համաստեղություն, որը հյուսիսային կիսագնդում երևում է ամբողջ տարին։ Ամենալավ տեսանելիությունն ապրիլ ամսին է։ Իր չափերով երկնքում երրորդն է՝ Հիդրայից և Կույսից հետո և իր յոթ պայծառ աստղերով ստեղծում է շերեփի նմանվող պատկեր։

Մեծ Արջ, Մեծ Շերեփ
Համաստեղություն
Լատիներեն անվանումUrsa Major
ՀապավումUMa
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Կազմված էBig Dipper?
Հակում+55.38
Մակերես1280 քառակուսի աստիճան[1]
Հիմնական աստղեր7, 20
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
93
Ճանաչված
մոլորակներով աստղեր
9
Պայծառ աստղեր6
Ամենապայծառ աստղԱլիոտ (1.7124մ)
Ամենամոտիկ աստղLalande 21185 (8.29 լտ)
Մեսյեի առարկաներ7
Ասուպային հոսքերAlpha Ursa Majorids
Leonids-Ursids
Հարևան
համաստեղությունները
Վիշապ
Ընձուղտ
Լուսան
Փոքր Առյուծ
Առյուծ
Վերոնիկայի վարսերը
Որսկան Շներ
Եզնարած
Անվանված էարջեր
Տեսանելի է +90° և −30°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է ապրիլ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):
Յոթ սանամոր աստղերը՝ Մեծ Արջի համաստեղության ամենապայծառ աստղերը

Աստղերը խմբագրել

 

Մեծ Արջի Մերաք (β UMa, Մեծ Արջի բետա) և Դուբհե (α UMa, Մեծ Արջի ալֆա) աստղերն ամենապայծառն են, գտնվում են «շերեփի» առջևի մասում և նրանցով կարելի է գտնել Բևեռային աստղը։ Բևեռային աստղը գտնվում է այդ երկու աստղերը միացնող գծի վրա՝ նրանց միջև եղած տարածքի հնգապատիկի հեռավորության վրա։

Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ՝ վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն՝ ուղղակի «արջ»։

Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը երեք մոլորակներով արեւանման աստղ է։ Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի Արեգակնային համակարգի հետ։ Գտնվում է Երկրից 46 լուսատարի հեռավորության վրա։

Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 և 2003 թթ. դեպի Մեծ Արջի 47 աստղ են ուղարկվել Երկիր մոլորակի վրա ապրողների ռադիոուղերձները։

Դիցաբանություն խմբագրել

Ըստ հունական ավանդույթի, կնամոլ Զևսը իր սիրուհի Կալիստոյին փրկելով իր խանդոտ կնոջ՝ Հերայի զայրույթից, իր հրապուրանքի առարկային դարձրել է արջ։

Հայերենում Մեծ Արջ համաստեղությունը նաև կոչվում է Յոթ սանամոր աստղեր։ Ըստ Հայկական ավանդույթի, ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր։ Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը։ Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել։ Աստված, բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ։

Ծանոթագրություններ խմբագրել