Մելսիդա Հարությունյան, (մարտի 28, 1959, գյուղ Վերին Վեդի (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզում)), ազատամարտիկ, բուժքույր։

Մելսիդա Հարությունյան
Ծնվել էմարտի 28, 1959(1959-03-28) (65 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունբուժքույր

1986 - 1990 թվականներին բնակվել է Խաբարովսկի երկրամասում։ «26-ի Յորոսյի» (հրամանատար՝ Յու. Հովհաննիսյան) պահեստազորի և «Մեծն Տիգան» աշխարհազորային գնդի կազմերում մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան) և Շուշիի, Մարտակերտի (Մարսանզի ջրամբար, Չլդրան, Մոխրաթաղ, Մարտակերտ և այլն), Շահումյանի («Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երկու անգամ ծանր վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել է մարտադաշտ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մելսիդան 91 թվականից մինչ օրս մասնակցում է Արցախյան պատերազմին». Երկիր Մեդիա (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։