Գրիգոր Համբարձումի Մելիք-Սարգսյան (հունվարի 30, 1952(1952-01-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2024(2024-03-11)[1]), գրող, իրավաբան, Հայաստանի Գրողների միության անդամ (2003)։ Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի և Բնության ու հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրհներգի տեքստի հեղինակը։

Գրիգոր Մելիք-Սարգսյան
Ծնվել էհունվարի 30, 1952(1952-01-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 11, 2024(2024-03-11)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունգրող և իրավաբան
ԱշխատավայրՎերաքննիչ քաղաքացիական դատարան
ԱնդամությունՀԳՄ և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Մոսկվայի և Խարկովի կադրերի կատարելագործման ինստիտուտները։ 1985 թվականից Հայաստանի ազնվականների միության անդամ է, նրան շնորհվել է իշխանի կոչում՝ իր մելիք նախապապերի ժառանգության կարգով։ Ունի պրոֆեսորի, արդարադատության խորհրդականի կոչումներ։ Կառուցել է եկեղեցի (2002) և մատուռ (2007)։ Ավանի սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետն է։ Վերաքննիչ դատարանի դատավոր է։

Ստեղծագործություններ խմբագրել

Հրատարակել է իրավական, խոհական և երգիծական թեմաներով 28 գիրք՝ «Համբարձում», «Ծիծաղացավ», «Զվարճալիք», «Առեղծվածային տեսիլներ», «Հիմարության շքահանդես», «Հանցագործության լաբիրինթոսում», «Հանցավոր աշխարհի ուրվապատկերը», «Հուշարձան կատվին», «Արդյոք ովքե՞ր են», «Զավեշտի հանդես», «Պայազատ», «Հուշերի և անուրջների առկայծումներ», «Ադամի ճամփան», «Գիժ Համլետի կյանքն ու վախճանը», «Ուստա Սանոյի արկածները», «Հիմարության և խենթության անթոլոգիա», «Հերկեր», «Թույն մի թափեք բաժակիս մեջ», «Ադամորդու կատակարան», «Մարդ արարածը և իր արածը», «Հանաքներ և ծանակներ», «Երգիծանք և քծնանք», «Հրավառվող վերջալույս», «Դիմաքանդակ», «Խեղկատակները», «Հողմապտույտ», «Գյումրվա տրնգի», «Անցավ վախճան»։ «Ոզնու» կրկնակի դափնեկիր է։

Պարգևներ խմբագրել

2014 թվականին ճանաչվել է Վերաքննիչ քրեական դատարանի տարվա լավագույն դատավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Արտեմ Գրիգորյան, «Հավատամք», (մենագրություն գրող Գրիշա Մելիք-Սարգսյանի մասին), Ե., 2004 թ.
  2. Ալբերտ Փարսադանյան, «Դպրոցական ուղեկից», 2008 թ., էջ 183
  3. Հենրիկ Գևորգյան, «Քողարկված դեմքեր» Ե., 1985 թ
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Մելիք-Սարգսյան» հոդվածին։