Մելիքաշեն (Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքաշեն (այլ կիրառումներ)

Մելիքաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ Մտնում է Ծիծեռնավանք համայնքի մեջ[2]։

Գյուղ
Մելիքաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Ծիծեռնավանք
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Մելիքաշեն (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մելիքաշեն (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մալիբեկլու անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Պատմություն խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Մելիքաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 51 մարդ, կար 14 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 51 46 49

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Համայնքի հուշարձաններն են. Մելիք Հայկազի ապարանքը (XV-րդ դ. վերջ), 2 խոյատապարաններ (XVII-XVIII դդ.), խաչքար (XVII դ.)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 644
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.