Մելանի Բատկովսկի
Մելանի Բատկովսկի (գերմաներեն՝ Melanie Batkowski. փետրվարի 11, 1989, Ինսբրուք, Ավստրիա), ավստրիացի մարզիկ-սահնակորդուհի։ Մասնագիտացել է բնական սահուղիներով սահքի մրցաձևում։ Մրցումների մասնակցել է 2004 թվականից։ Միջազգային մրցասպարեզում հանդես է եկել 2005 թվականից, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում տիրացել երկուական ոսկե և մեկ արծաթե մեդալի։ Ավստրիայի հնգակի չեմպիոնուհի է մեկտեղանոց սահնակով սահքի մրցաձևում։ Բնական սահուղիներում անցկացված աշխարհի մեծահասակների առաջնություններում նվաճել է երկու ոսկե (խառը թիմով՝ 2005 թ., 2007 թ.), երկու արծաթե (խառը թիմով՝ 2009 թ., 2011 թ.) և մեկ բրոնզե մեդալ (կանանց մեկտեղանոց սահնակով սահքի մրցաձևում՝ 2007 թ.)։
Մելանի Բատկովսկի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | luger |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 11, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ինսբրուք, Ավստրիա |
Բատկովսկին ոսկե մրցապարգև է նվաճել նաև խառը թիմային մրցաձևում բնական սահուղում FIL-ի Եվրոպայի 2010 թվականի առաջնությունում , որն անց է կացվել Ավստրիայի Սենտ Սեբաստիան քաղաքում։ Բացի այդ, Նա հաղթել է աշխարհի գավաթի խաղարկության երկու մրցափուլում, ևս հինգ անգամ գրավել է երրորդ տեղը՝ ընդհանուր հաշվարկով։ Նրա ավագ եղբայրները՝ Ռոբերտը և Ֆլորիանը, նույնպես սահնակորդ մարզիկներ են։
Կառավարական պարգևներ խմբագրել
Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալ, 2005 թ.
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Batkowski Racing Team
- Melanie Batkowski beim Österreichischen Rodelverband
- Melanie Batkowski at the International Luge Federation
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Բատկովսկի» հոդվածին։ |