Մեթյու Նիկոլաս "Մեթ" Բիոնդի (ծնվ. 1965 թ. հոկտեմբերի 8-ին Palo Alto, Californien, USA), ամերիկացի նախկին լողորդ մարզիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն[1]։ Հիմնականում հանդես է եկել ազատ ոճով լողի մրցումներում, սակայն հաջողությունների է հասել նաև բաթերֆլայ ոճում։

Մեթ Բիոնդի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Matthew Nicholas Biondi
Մականուն(ներ)՝Matt
Մասնագիտացում՝լողորդ և ջրագնդորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 8, 1965(1965-10-08) (58 տարեկան)
Ծննդավայր՝Moraga, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ակումբ՝California Golden Bears?
200 սանտիմետր

Բիոնդին լողով զբաղվել, նաև՝ ջրագնդակ է խաղացել Կալիֆորնիայի համալսարանում սովորելիս՝ լավ արդյունքներ գրանցելով ամերիկյան քոլեջների լողի մրցումներում։ Ընդգրկվելով ԱՄՆ-ի հավաքականում՝ մասնակցել է Լոս Անջելեսի 1984 թվականի օլիմպիական խաղերին և 4x100 մետր խառը փոխանցումալողի մրցումներում չեմպիոն հռչակվել՝ միաժամանակ դառնալով համաշխարհային ռեկորդի համահեղինակ՝ թիմակից ընկերների հետ։

1986 թվականին երեք ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում։ Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերը դարձել են Բիոնդիի աստեղային պահը։ Նա ընդհանուր առմամբ հինգ ոսկե մեդալ է նվաճել այդ խաղերում՝ 50 և 100 մետր ազատ ոճում անհատապես, ինչպես նաև ամերիկյան փոխանցումալողի թիմի կազմում 4x100 մետր ազատ ոճում, 4x200 մետր ազատ ոճում և 4x100 մետր համալիր լողում։ Բացի այդ, արծաթե մեդալի է արժանացել 100 մետր բաթերֆլայ ոճով և բրոնզե մեդալ՝ 200 մետր ազատ ոճով լողի մրցումներում։ Մեկ օլիմպիադայի ընթացքում յոթ մեդալ նվաճով՝ նա կրկնել է 1972 թվականի օլիմպիական խաղերում Մարկ Սպիցի սահմանած ռեկորդը, որը հետագայում գերազանցեց Մայքլ Ֆելփսը։

1991 թվականի աշխարհի առաջնությունում Բիոնդին նվաճեց ևս երեք ոսկե մեդալ, իսկ 1992 թվականին Բարսելոնայի Օլիմպիական խաղերում, որը նրա երրորդ և վերջին Օլիմպիադան էր, նա նվաճեց իր յոթերորդ և ութերորդ օլիմպիական ոսկե մեդալները[2]., երկուսն էլ՝ որպես փոխանցումալողի ամերիկյան թիմի անդամ, համապատասխանաբար 4x100 մետր ազատ ոճում և 4x100 մետր համալիր լողում։ Բիոնդին իր կարիերայի ընթացքում նաև անհատական համաշխարհային ռեկորդներ է սահմանել 50 և 100 մետր ազատ ոճում[3]։ Ինչպես 1986- թվականին , այնպես էլ 1988-ին Swimming World ամսագրի կողմից նա ճանաչվել է աշխարհի լավագույն լողորդ[4]։

1997 թվականին լողի միջազգային փառքի սրահում բացվել է Մեթ Բիոնդիին նվիրված անկյունը։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Բիոնդին վերապատրաստվել է որպես ուսուցիչ։ Նա ներկայումս ապրում է Հավայան կղզիներում, որտեղ դասավանդում է մաթեմատիկա[5]։

Օլիմպիական մեդալներ խմբագրել

  • 1984 թ . </img> Ոսկի 4x100 մետր ազատ ոճում ԱՄՆ-ի թիմի կազմում
  • 1988 թ . </img> Ոսկի 50 մետր ազատ ոճում
  • 1988 թ . </img> Ոսկի 100 մետր ազատ ոճում
  • 1988 թ . </img> Ոսկի 4x100 մետր ազատ ոճում ԱՄՆ-ի թիմի կազմում
  • 1988 թ . </img> Ոսկի 4x200 մետր ազատ ոճում ԱՄՆ-ի թիմի կազմում
  • 1988 թ . </img> Ոսկի ԱՄՆ-ի թիմի կազմում 4x100 մետր համալիր լողում
  • 1988 թ . </img> Արծաթ 100 մետր բատերֆլայ ոճում
  • 1988 թ . </img> Բրոնզ 200 մետր ազատ ոճում
  • 1992 թ . </img> Ոսկի 4x100 մետր ազատ ոճում ԱՄՆ-ի թիմի կազմում
  • 1992 թ . </img> Ոսկի ԱՄՆ-ի թիմի կազմում 4x100 մետր համալիր լողում
  • 1992 թ . </img> Արծաթ 50 մետր ազատ ոճում

Աշխարհի առաջնություններում նվաճած մեդալներ խմբագրել

  • Լողի աշխարհի առաջնություն 1986 թ. </img> Ոսկի 100 մետր ազատ ոճում
  • Լողի աշխարհի առաջնություն 1986 թ. </img> Ոսկի 4x100 մետր ազատ ոճում ԱՄՆ-ի թիմի կազմում
  • Լողի աշխարհի առաջնություն 1986 թ. </img> Ոսկի ԱՄՆ-ի թիմի կազմում 4x100 մետր համալիր լողում
  • Լողի աշխարհի առաջնություն 1986 թ. </img> Արծաթ 100 մետր բատերֆլայ ոճում
  • Լողի աշխարհի առաջնություն 1986 թ. </img> Բրոնզ 50 մետր ազատ ոճում
  • Լողի աշխարհի առաջնություն 1986 թ. </img> Բրոնզ 200 մետր ազատ ոճում
  • Լողի աշխարհի առաջնություն 1986 թ. </img> Բրոնզ ԱՄՆ-ի թիմի կազմում 4x200 մետր ազատ ոճում
  • Լողի աշխարհի առաջնություն 1991 թ. </img> Ոսկի 100 մետր ազատ ոճում
  • Լողի աշխարհի առաջնություն 1991 թ. </img> Ոսկի 4x100 մետր ազատ ոճում ԱՄՆ-ի թիմի կազմում
  • Լողի աշխարհի առաջնություն 1991 թ. </img> Ոսկի ԱՄՆ-ի թիմի կազմում 4x100 մետր համալիր լողում
  • Լողի աշխարհի առաջնություն 1991 թ. </img> Արծաթ 50 մետր ազատ ոճում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sports-reference.com: Matt Biondi». Արխիվացված է օրիգինալից 29. december 2008-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին. Կաղապար:En sprog
  2. Вайцеховская Е. Мэтт Бионди: Я потерял инстинкт убийцы // Спорт-экспресс. — 1993. — № 192 (25 августа). — с. 4.
  3. «ISHOF.org: Matt Biondi». Արխիվացված է օրիգինալից 21. december 2007-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին. Կաղապար:En sprog
  4. «Swimming World Magazine: WORLD SWIMMERS OF THE YEAR». Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին. Կաղապար:En sprog
  5. «Sports Illustrated: Catching up with Matt Biondi». 2008 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 12. januar 2011-ին. Վերցված է 26. april 2011-ին. Կաղապար:En sprog

Արտաքին հղումներ խմբագրել