Մեթոնի
Մեթոնի, փոքր քաղաք Հունաստանում՝ Հոնիական ծովի ափին՝ Պելոպոնեսի հարավ-արեւմտյան վերջամասում՝ Ակրիտաս (Ακρίτας) հրվանդանից հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակերևույթից 23 մ բարձրության վրա, Կալամաթայից 44 կմ հարավ-արեւմուտք և Կապիտան-Վասիլիս-Կոնստանտակոպուլոս օդանավակայանից(Κρατικός Αερολιμένας Καλαμάτας «Καπετάν Βασ. Κωνσταντακόπουλος») 39 կմ հարավ-արեւմուտք։ Այն Պիլոս-Նեստոր համայնքի մեջ, Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Մեսինիի ծայրամասային միավոր է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը հասնում է 1103 մարդու[1]։ Պելոպոնեսի կարևոր առողջարանային քաղաքներից է։
Քաղաք | ||
---|---|---|
Մեթոնի | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Մեթոնի | |
ԲԾՄ | 5 մետր | |
Բնակչություն | 1103 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 2723 | |
Փոստային դասիչ | 240 06 | |
| ||
Պատմություն խմբագրել
Տրոյական պատերազմից առաջ և հետո կոչվել է Պեդաս (Πήδασος)։ Հոմերոսը բնութագրում է Պեդասը, որպես «խաղողի այգիներով հարուստ քաղաք»[2]. Պեդասը յոթ բարգավաճ քաղաքներից մեկն է, որը Ագամեմնոնը առաջարկեց Աքիլեսին որպես օժիտ իր աղջկա համար[3]. Ըստ Պավսանիի՝ քաղաքը վերանվանվել է Մոֆոն(Μοθώνη) Motone՝ Էնեասի[4] աղջկա՝ Մաֆոնիի անվամբ։ 1204 թվականին խաչակիրների՝ Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո քաղաքն ընկնում է վենետիկցիների ձեռքը, ովքեր այն վերանվանեցին Մոդոն։ Վենետիկցիներն այստեղ բերդ են կառուցում։ Մինչև Հունաստանի ազատագրական պատերազմը ամրացվել է և հաշվվում էր մոտ 7000 բնակիչ։
1821 թվականի մարտի 29-ին եպիսկոպոս Գրիգորիոս Պապատեոդորուն ապստամբություն է բարձրացնում և թուրքերին փակում Մոդոն ամրոցում[5]։
20-րդ դարի սկզբին բնակչությունը թիվը հասնում էր մոտ 1500–ի։
Մեթոնիի համայնք խմբագրել
Մեթոնիի տեղական միության մեջ են մտնում հինգ բնակավայրեր և Սապենզա կղզին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 1209 մարդ։ Տարածքը 29.529 կմ² է[6]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[1], մարդ |
---|---|
Էֆիրի | 16 |
Կոկինյա | 13 |
Կրիտիկա | 4 |
Մեթոնի | 1103 |
Սապենզա (կղզի) | 2 |
Տապիյա | 71 |
Բնակչություն խմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 1170[7] |
2001 | 1121[7] |
2011 | 1103[1] |
Տեսարժան վայրեր խմբագրել
- Մոդոնի ամրոց
Անհատներ խմբագրել
- Նիկոլայ Մեֆոնսկի — եպիսկոպոս, 12-րդ դարի նշանավոր աստվածաբան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Гомер. Илиада. 9, 153
- ↑ Гомер. Илиада. 9, 291—294
- ↑ Павсаний. Описание Эллады. IV, 35.1
- ↑ «7.02. Ο Εθνομάρτυρας και Φιλικός επίσκοπος Μεθώνης Γρηγόριος Παπαθεοδώρου — Μίνθη». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 369. — ISSN 1106-5761.
- ↑ 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթոնի» հոդվածին։ |