Մեթյու Ջեյմս Բելլամին (անգլ.՝ Mattew James Bellamy, հունիսի 9, 1978(1978-06-09)[6], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանական աշխարհահռչակ Muse խմբի ղեկավարն է։ 2002 թվականին «Total Guitar» ամսագրի "Աշխարհի լավագույն 100 կիթառահարները" ցանկում նա զբաղեցրել է 29-րդ տեղը։ 2011 թ.-ին չորրորդ անգամ "NME" (New Musical Express)-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդ։

Մեթյու Բելամի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Matt Bellamy
Ի ծնե անունանգլ.՝ Matthew James Bellamy[1]
Ծնվել էհունիսի 9, 1978 (45 տարեկան), Քեմբրիջ, {{{2}}} Մեծ Բրիտանիա
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերԱլտերնատիվ Ռոք, Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[2], դաշնամուր[2], ստեղնաշարային գործիքներ, կլառնետ, Մանդոլին, keytar?, վոկալ[2][2] և երաժշտական ստեղնաշար[2]
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլMushroom Records, A&E Records
ԿրթությունTeignmouth Community School? և Exeter College, Exeter?
ԱնդամակցությունՄյուզ և The Jaded Hearts Club?[3]
ԿապվածMuse
ԱմուսինElle Evans?[4]
Պարգևներ
Կայքmuse.mu
Ստորագրություն
Ստորագրություն
 Matthew Bellamy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1978 թվականի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում։ Նրա հայրը՝ ‘ Ջորջ Բելլամին նույնպես երաժիշտ է, հանդիսանում էր The Tornados խմբի կիթառահարը[7]։ 1990 թվականին Մեթյուի, ինչպես նաև ապագա Մյուզ խմբի մյուս մասնակիցների‘ Քրիս Վոլսթենհոլմի և Դոմինիկ Հովարդի ընտանիքները Քեմբրիջից տեղափոխվում են Դևոն կոմսության Թինմութ քաղաք։

Մեթյուն լրջորեն սկսում է կիթառ նվագել, որպիսզի մտնի Դոմինիկ Հովարդի դպրոցական "Gothic Plague" խումբը, և երբ այդ խմբում ազատվում է կիթառահարի տեղը, նա դառնում է խմբի անդամ։ Մի քանի տարվա ընթացքում խմբի կազմը բազմիցս փոփոխվում էր։ Հենց այդ տարիներին Մեթյուն սկսում է լրջորեն բանաստեղծություններ ստեղծագործել։

Դպրոցն ավարտելուց հետո Մեթյում մեկնում է շրջագայության, լինում է Իտալիայում և Իսպանիայում, ուր ծանոթանում է մի իսպանացի կիթառահարի հետ, որից սովորում է ֆլամենկո ոճում կիթառ նվագել։ Որոշակի ժամանակ նաև ապրում է Հունաստանում, որտեղ, ըստ իր խոսքերի, "լուրջ բաներ են իր հետ պատահում, օրինակ սիրո դրվագներ և այլն...": Հենց Հունաստանում է նա ստեղծում Muscle Museum երգը։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի ապրիլին Մեթյուն նշանվեց Քեյթ Հադսոնի հետ[8]։ 2011 թ. հուլիսի 9-ին ծնվեց նրանց զավակը - Բինհեմ Հոուն Բելլամին[9]։

Նվաճումներ խմբագրել

2009 թվականին «Classic Rock» ամսագիրը Բելլամիին ավելացրել է «Բոլար ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» ցուցակում։

2010 թ. Մեթյու Բելլամին NME Awards-ի կողմից երրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[10]։

2010 թ. մայիսին «Q» ամսագրի ամենաազդեցիկ ֆրոնտմենների տասնյակում Բելլամին զբաղեցրել է 8-րդ տեղը, իր ետևում թողնելով Փոլ Մաքքարթնիին և Ջոն Լենոնին[11]։

2011 թ. NME Awards-ի կողմից չորրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[12]։

Երաժշտական սարքավորումներ խմբագրել

Բելլամին օգտագործում է պատվերով պատրաստված կիթառներ, ոևը պատրաստում է Հյու Մենսոնը (Hugh Manson) Դևոն կոմսության Էքզեթեր քաղաքում։ Ներկայումս նա ունի 11 "Մենսոն" կիթառ։ Նաև ունի այլ մակնիշների կիթառներ, որոնցից են Fender Aloha Stratocaster (Մեթյուի ամեթանկարժեկ և սիրված կիթառներից մեկը), Gibson Les Paul DC Lite , Gibson SG, Jackson Randy Rhoads (custom) a Parker Fly, Peavey EVH Wolfgang և Yamaha Pacifica. Խմբի սկզբնական տարիներին նա հիմնականում օգտագործում էր Yamaha Pacifica 120 SC կիթառը։ 2000 թվականի համերգների ընթացքում միշտ օգտագորշել է Gibson Les Paul DC Lite կիթառը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.musebr.com/historia-da-banda-muse/matt-bellamy/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Montreux Jazz Festival Database
  3. http://www.nme.com/news/music/paul-mccartney-muse-the-beatles-cover-helter-skelter-2220882
  4. https://people.com/music/matt-bellamy-marries-elle-evans/
  5. https://www.nme.com/news/music/muse-329-1335892
  6. https://twitter.com/muse/status/1005463206322692097
  7. «London Evening Standard». Evening Standard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  8. Кейт Хадсон и Мэттью Беллами помолвлены
  9. Кейт Хадсон выбрала имя своему новорождённому сынишке
  10. Muse’s Matt Bellamy crowned Shockwaves NME Awards Hottest Male
  11. «Мэттью Беллами попал в список десяти величайших фронтменов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. Shockwaves NME Awards 2011 – all the winners
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Բելամի» հոդվածին։